Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:12 24-03-2025

ՀՀ-ն նիկոլիզմի քայլերի արդյունքում վեր է ածվում պանթուրքիզմի օրակարգ սպասարկողի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «2015-ի մարտի 24-ի նիստում ՀՀ ԱԺ -ն 117 «կողմ» ձայնով ընդունել է «1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին» բանաձևը։

«Ղեկավարվելով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 1946թ. դեկտեմբերի 11-ին ընդունված 96 բանաձեւով եւ 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ «Ցեղասպանության կանխարգելման եւ դրա համար նախատեսված պատժի», ինչպես նաեւ 1968թ. նոյեմբերի 26-ի «Մարդկության դեմ գործած հանցագործությունների եւ պատերազմական հանցագործությունների վաղեմության ժամկետի անընդունելիության» մասին կոնվենցիաներով ու մարդու իրավունքների մասին բոլոր այլ միջազգային ակտերի դրույթներով ու սկզբունքներով, հաշվի առնելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների՝ դարերից բխող բարեկամական հարաբերությունները՝ Հայաստանի Ազգային Ժողովը հայտարարում է, որ դատապարտում է 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում իրականացրած հույների եւ ասորիների ցեղասպանությունը»,- ասվում է բանաձևի տեքստում։

Փաստաթուղթն ընդունվել է միաձայն, իսկ հարցի հիմնական զեկուցողն եղել է Ձեր խոնարհ ծառան՝ ՀՀ ԱԺ 2011-2018 թթ.փոխնախագահ,ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Հ.Գ. ՀՀԿ իշխանության տարիներին ՀՀ-ն դարձել էր ընդդեմ ցեղասպանությունների համամարդկային շարժման առաջամարտիկը, իսկ նիկոլիզմի քայլերի արդյունքում վեր է ածվում պանթուրքիզմի օրակարգ սպասարկողի։
Թե բա ինքնիշխան ենք դառնում…

Ողբամ ձեր բերած «ինքնիշխանությունը»՝ վիլայեթացումը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել