Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:15 24-03-2025

Գետառը լցվում է աղբով և կոյուղաջրերով. «Երևան մոլի» հակառակ կողմը

Oragir.News-ը ահազանգ է ստացել Վերին Շենգավիթում բնակվող իր ընթերցողներից։ Նրանց խոսքով՝ Երևան Մոլի ետնամասում գտնվող թաղամասում գարշահոտությունը մշտական խնդիր է, որի հիմնական պատճառը Հրազդան գետի ձախ վտակ՝ Գետառն է։ Բնակիչների համոզմամբ՝ գետն աղտոտված է թափոններով, իսկ ավելի անհանգստացնող է այն, որ հնարավոր է՝ այնտեղ կոյուղաջրեր էլ են լցվում։

«Հիմա դեռ վիճակը համեմատաբար տանելի է, բայց եթե մի փոքր տաքանա, տարածքով անցնելն ուղղակի անհնար կդառնա գարշահոտության պատճառով։ Սա կարող է լուրջ ազդեցություն ունենալ մարդկանց առողջության վրա և հանգեցնել բազմաթիվ էկոլոգիական խնդիրների։ Անընդունելի է, որ գետն այս աստիճանի աղտոտված է։ Ես նույնիսկ չեմ զարմանա, եթե այնտեղ կոյուղաջրեր էլ բաց թողած լինեն», – Oragir.news-ի հետ զրույցում ասաց ահազանգող քաղաքացին։

Այս խնդիրը կրկին բարձրացնում է էկոլոգիական վերահսկողության բացակայության հարցը։ Գետերի աղտոտումը ոչ միայն վնասում է շրջակա միջավայրին, այլև կարող է սպառնալ բնակիչների առողջությանը։ Պետական մարմինները և պատկան կառույցները պետք է միջոցներ ձեռնարկեն՝ նման վիճակները ուսումնասիրելու և հնարավոր աղտոտման աղբյուրները վերացնելու համար։ Մինչ այդ, քաղաքացիները շարունակում են ապրել գարշահոտության պայմաններում՝ հույս ունենալով, որ խնդիրը վերջապես կլուծվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում