Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:50 23-03-2025

Գյումրին մեզ կարող է օգնել մղձավանջից ու ազգային նվաստացումից դուրս գալու գործընթացը սկսելուն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Հայաստանի հիմնական խնդիրն անպատասխանատվությունն է, սակայն անպատասխանատվությունը բնորոշ է ոչ միայն իշխանությանն, այլ նաև` անհատներին:
Եթե անհատները լինեն պատասխանատու, ապա ոչ մի իշխանություն չի կարող լինել անպատասխանատու, որովհետև դա նրանց վերջը կլինի:

Գյումրիի ընտրությունները դրա լավագույն ցուցիչն է, որտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են, որ իրենք պատասխանատու են իրենց, իրենց քաղաքի, իրենց երկրի առջև, նաև Հայաստանի ապագայի (ստեղծված իրավիճակի պատճառով) համար և կան մարդիկ, որոնք առաջնորդվում են

-մեր Սարիկով,
-ձեր Լևոնով,
-էրեվանցիք քաղաքականացնում են, իրենց հարցերը լուծելով մեզ օգտագործում են,
-ընտրություններով հարց չի լուծվում
և նմանատիպ կարգախոսներով: Դա գյումրեցիների առանձնահատկությունը չէ ու բնորոշ է Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին:

Երկրի ինքնիշխանությունը սկսվում է անհատների ինքնիշխանությունից, որոնք համարում են, որ իրենք են որոշողը: Եթե այդ մտածողությունը չկա, ոչինչ էլ չի կարող փոխվել:

Գյումրին մեզ կարող է օգնել 2018-ից սկսված (իրականում ավելի վաղուց) մղձավանջից ու ազգային նվաստացումից դուրս գալու գործընթացը սկսելուն:

Հ.Գ. Կենդանական աշխարհն ապրում է բնազդներով, հարմարվելով շրջակա միջավայրին։ Ինչով ենք մենք տարբերվում ավելի ցածր էվոլյուցիոն աստիճանակարգում գտնվող մեր փոքր եղբայրներից, եթե նույն սկզբունքներով ենք առաջնորդվում։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ