Արտաքին 1 տարի առաջ - 15:12 23-03-2025

2015-ին կնքված միջուկային գործարքն Իրանի համար այլևս կենսունակ չէ. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իրանական Khabar-e Online-ին տված հարցազրույցում ասել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը հայտնի է նաև որպես միջուկային գործարք, չի կարող վերագործարկվել ներկայիս տեսքով։ Հայտնում է tert.am-ը:

Նրա խոսքով՝ Իրանը չի կարող վերադառնալ համաձայնագրի պայմաններին, քանի որ երկիրն այդ պայմանագրի կնքումից ի վեր միջուկային ոլորտում զգալի առաջընթաց է գրանցել:

«ԳՀՀԾ-ն իր ներկայիս տեսքով մեզ համար կենսունակ չէ։ Մեր վիճակը էապես փոխվել է, և մենք չենք կարող վերադառնալ նախկին պայմաններին»,- ասել է պաշտոնյան։

Միջուկային համաձայնագիրը, որը ստորագրվել է 2015 թվականին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի կողմից, նախատեսում էր Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում՝ նրա միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր երկիրը դուրս է գալիս այս համաձայնագրից և վերականգնում է Իրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Թեհրանը աստիճանաբար նվազեցրել է իր պարտավորությունները ԳՀՀԾ-ի շրջանակում՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից