Ներքին Միտք 1 տարի առաջ - 13:21 23-03-2025

Եվրոպայում Արցախի հարցը բարձրաձայնելը նույնն է, ինչ ռագատկով Սու-30 խփելը. մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ շատ կներեք, որ ձեր տրամադրությունը փչացնում եմ, բայց Եվրոպայում Արցախի ու արցախահայության հարցը բարձրաձայնելը ու լուծումներ աղերսելը նույն արդյունավետությունն է ունենալու, ինչպես, օրինակ, ռագատկով Սու-30 խփելը։

Իհարկե տուրիզմի տեսանկյունից կամ աշխատանքի իմիտացիայից (ու դրա տակ փող քերելուց) շատ լավ ու հարմար պրոցես է, բայց ռեալ պոլիտիկում հարցերը հիմա քննարկվում են և լուծում են ստանում միայն երկու հյուսիսային երկրների մայրաքաղաքներում։

Ու այդ ուղղությամբ որևէ տեսանելի աշխատանք չի կատարվում, ավելին, կրկին հակառակ պրոցեսներ են գեներացվում, որը հավատացե՛ք, ոչ մի լավ բանի չեն բերելու։

ՈՉ ՄԵԿԻՆ

Քանի տարի է այդ մասին ասում եմ, աղաղակում եմ, բայց պնդաճակատի նման շարունակում են Հայաստանի ու Արցախի իրական շահերը արհամարհելով` զբաղվել տուրիզմով ու եվրաշարժությամբ։

Որովհետև կոմֆորտ է, շքեղ է ու փողաբեր։
Ու թքած թե մնացածի հետ ինչ է լինելու»։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ