Արտաքին 1 տարի առաջ - 23:08 22-03-2025

ԱՄՆ-ն մեկ օրում վաճառել է 1000 «ոսկե քարտ»՝ յուրաքանչյուրը 5 միլիոն դոլար արժողությամբ

Միացյալ Նահանգները մեկ օրում վաճառել է 1000 «ոսկե քարտ»՝ յուրաքանչյուրը 5 միլիոն դոլար արժողությամբ։

ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկի խոսքով՝ ստացված 5 մլրդ դոլարը կուղղվի բյուջե՝ կրճատելու առկա դեֆիցիտը։

Ավելի վաղ՝ Դոնալդ Թրամփն առաջարկել էր 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտեր» ներդնել, որոնք կներառեն գրին քարտի արտոնությունները, թույլ կտան մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, ինչպես նաև քաղաքացիություն ստանալ:

«Հարուստ մարդիկ կգան մեր երկիր, շատ հարկեր կվճարեն, աշխատատեղեր կստեղծեն»,- մանրամասնել է Թրամփը։ Նա չէր բացառել, որ այդ քարտերը կարող են գնել նաև ռուս մեծահարուստները:ㅤ

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ