Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 20:30 22-03-2025

Արցախի ՊԲ էջն անվանափոխելով` իշխանությունը կատարում է Բաքվի պահանջը

«Միգուցե դա էլ է հերթական պահանջով արվել, որովհետև մեր շատ պաշտոնական էջերի վերաբերյալ պահանջներ եղել են այս իշխանությունների կողմից, պարտադրանք, ինչպես նաև ԱԺ-ի էջի և կայքի հետ կապված, թույլ չենք տալիս, որ մենք օգտագործենք։ Դա իրենց պարտադրանքով կարող է արվել, բայց ով է վարել էջը ես չունեմ տեղեկություն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի Պաշտանության բանակի ֆեյսբուքյան էջի անվանափոխմանը և բովանդակության ոչնչացմանը։

Նշենք՝ նախօրեին հայտնի դարձավ, որ Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ էջն անվանափոխվել, գլխանկարն էլ արհեստական բանականության նկարած ինչ-որ նկար։

Դիտարկմանը, թե ինչու հենց այս ժամանակահատվածում Արցախի ՊԲ պաշտոնական էջի նյութերը ջնջվեցին և այն անվանափոխվեց, Հակոբյանը նկատեց․ «Որովհետև վերջին օրերին մենք տեսնում ենք`ինչ փութաջանությամբ են փորձում մեր իշխանությունները բոլորի հիշողությունից ջնջել, որ Հայաստանը երբևէ որևէ կապ ունեցել է Արցախի հետ և առավելևս փորձում են ամեն կերպ ջնջել իրենց կապը, որովհետև Հայաստանից որևէ իշխանություն 30 տարիների ընթացքում, մինչ այս իշխանազավթների գալը այդպիսի ցինիկ ձևով չի պահել իրեն։ Ինչու՞ եմ ասում ցինիկ, որովհետև միայն իրենք էին, որ գալիս Ակնայում նկարվում էին և ասում էին, որ «Ակնան մեր հայրենիքն է», իրենք էին, որ Ստեփանակերտի հրապարակում գոռում էին, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Դա հայրենասիրություն չէր, դա թիրախավորում էր Արցախն ու Հայաստանը»։

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորն ընդգծեց, որ սրանով փորձ է կատարվում հերթական անգամ ջնջել հանրության հիշողությունը։

«Այս ամեն ինչը հիմա իրենք անում են, որ մեր հանրության մոտ հիշողության հերթական ջնջման պրոցեսը իրականացնեն, սա այդ նպատակը կարող է ունենալ, որ այս վերջին օրերի ֆոնի վրա, որ հասարակությունը շատ լավ հասկանում է, որ հիմա Հայաստանի իշխանությունները նույն բանն են անում Հայաստանի հետ, ինչ որ Արցախի հետ էին անում և հրահրում են, ըստ էության պատերազմ, հետևաբար իրենք փորձում են ցանկացած հետք ջնջել, որպեսզի որևէ մեկի մոտ չմնա այդ ասոցացիան ու որևէ կապ այդ ամենի հետ»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան