Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:45 20-03-2025

Գույքահարկը բարձրացնում են, որ թուրքերին տան․ հարցում՝ թուրք լրագրողների վրա ծախսված 7․5 մլն-ի մասին

Նախորդ շաբաթ Հայաստանի հրավերով մեր երկիր այցելեցին թուրք լրագրողները։ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին, թուրք լրագրողների համար կազմակերպվեց եռօրյա մեդիատուր և այս ամենից ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 7,5 մլն դրամ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Որպես հերոս հարկատու՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ կառավարությունը ձեր վճարած հարկերից 7.5 միլիոն դրամ է հատկացրել, որ թուրք լրագրողները շրջեն Հայաստանում, հերքեն ցեղասպանությունը ու Երևանը թուրքական քաղաք ներկայացնեն»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց։ «Շատ վատ, ոչ թե վատ, այլ շատ վատ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ վատ է վերաբերվում։ «Լավ չեմ վերաբերվում»,- նշեց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ` Հայաստանում լավ չեն վերաբերվում թոշակառուներին։ «Դե լավ չեմ վերաբերվում, գոնե թոշակառուների թոշակը բարձրացնեն։ Ռուսաստանը պատերազմի մեջ ա, բայց էլի բարձրացնում ա»,- ասաց նա։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ այս կառավարությունը պետք է հեռանա։ «Ես պարզապես այդ կառավարությանը կասեի՝ թող հեռանա»,- ասաց նա։

«Շատ վատ, գնդակահարել ա պետք էդ մարդկանց»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ Հարցվածներից մեկն էլ ասաց` վատ է, որ հարկերը նվիրում են թուրքերին։

«Ասելու բան չկա, ինչ ուզում են անում են, թուրքերին նվիրում են մեր վճարած հարկերը։ Գյումրիում հիմա ընտրություններ են կա՛մ Էրդողանին են ձայն տալու, կա՛մ ՔՊ-ին, նույն են, ոչ մի տարբերություն չկա»,- պատասխանեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից