Ուղիղ եթեր
Խաղաղության պայմանագի՞ր, թե՞ համաձայնագիր․ ինչու է մանիպուլացնում իշխանությունը
copy image url

Խաղաղության պայմանագի՞ր, թե՞ համաձայնագիր․ ինչու է մանիպուլացնում իշխանությունը

Ներքին 1 ամիս առաջ - 22:12 20-03-2025
Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական դաշտում հերթական անգամ թեժ քննարկումների առիթ է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որով նա հրապարակայնորեն արտահայտել է իր պատրաստակամությունը՝ ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր փաստաթուղթ՝ այս անգամ համաձայնագրի ձևաչափով։

Եթե նախկինում տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ անձամբ վարչապետը, խոսում էին երկու երկրների միջև պայմանագիր ստորագրելու հնարավորության մասին, ապա այժմ օգտագործված համաձայնագիր եզրույթը՝ իրավական ու քաղաքական շրջանակներում, առաջացրել է մտահոգություն:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը իր սոցիալական ցանցերում հրապարակած գրառման մեջ հատուկ ուշադրության է հրավիրել այս ձևակերպումների միջև եղած տարբերություններին։ Պատգամավորի դիտարկմամբ՝ պայմանագիրը իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է, որը ստեղծում է կոնկրետ պարտավորություններ ստորագրող կողմերի համար, մինչդեռ համաձայնագիրը՝ որպես իրավական կատեգորիա, պարտադիր բնույթ չունի, և դրա խախտման պարագայում իրավական հետևանքների առաջացում չի ենթադրվում։

Քոչարյանը շեշտում է, որ այս տարբերությունը միայն ձևական չէ, այլ պարունակում է խոր քաղաքական և իրավական նշանակություն, քանի որ այն կարող է ազդել Հայաստանի սուվերենության, սահմանադրական կարգի և ապագա կարգավիճակի վրա։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է քաղաքական գործիչ, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ ռիսկեր կարող են թաքնված լինել վարչապետի օգտագործած նոր ձևակերպման հետևում։

Ավետիք Չալաբյանը ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հստակ սահմանում է միջազգային պայմանագրերի կարգավորումն ու դրանց ուժի մեջ մտնելու ընթացակարգը։ Նրա խոսքով՝ միջազգային պայմանագրի ստորագրումը ոչ միայն արտաքին քաղաքական քայլ է, այլև ներքին իրավական գործընթացների մեկնարկ, քանի որ նման փաստաթուղթն իր բնույթով ենթադրում է, որ երկրի ներսում անհրաժեշտ է համապատասխանեցնել օրենսդրական դաշտը՝ միջազգային պարտավորություններին համահունչ։

Ըստ նրա՝ դա բավական բարդ, սահմանադրորեն վերահսկվող գործընթաց է։ Ստորագրված միջազգային պայմանագիրը նախ ներկայացվում է Սահմանադրական դատարան՝ ստուգելու դրա համապատասխանությունը Սահմանադրությանը։ Եթե այն ճանաչվում է Սահմանադրությանը համապատասխան, ապա հաջորդ փուլում այն ներկայացվում է Ազգային ժողով՝ վավերացման նպատակով։

Միայն դրանից հետո է պայմանագիրը ստանում լիարժեք իրավական ուժ՝ ինչպես ներքին իրավակարգում, այնպես էլ միջազգային հարթությունում։ Այս գործընթացը ապահովում է հանրային վերահսկողություն և ժողովրդավարական լեգիտիմություն՝ փաստաթղթի վերջնական հաստատման շուրջ։

Ի տարբերություն պայմանագրի՝ համաձայնագիրն այդպիսի սահմանադրական կարգավորում չունի։ Թեև այն կարող է որոշ իրավական ուժ ունենալ, բայց չունի միջազգային պայմանագրին բնորոշ ընթացակարգ և իրավական գերակայություն։ Համաձայնագիրը ի տարբերություն պայմանագրի կարող է ստորագրվել՝ առանց խորհրդարանի կողմից վավերացման։

«Մենք դեմ ենք այս փաստաթղթի ստորագրմանը և համոզված ենք, որ այն չպետք է ստորագրվի։ Եթե այն ստորագրվի, կնշանակի Հայաստանի համար միակողմանի պարտություն»,- եզրափակեց Ավետիք Չալաբյանը։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել