Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 20-03-2025

Բանակը երբեք հրադադարը չի խախտում, Փաշինյանն ի՞նչ խելք ունի, որ նրա ասածն էլ հաշվի առնենք․ հարցում

«Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց՝ արդյոք մեր բանակը հրադադար խախտո՞ւմ է, թե ոչ, և ըստ քաղաքացիների՝ ինչու է վարչապետը հանդես եկել նման հանձնարարականով։

Հարցվածներից շատերը կարծում են, որ հայկական բանակը հրադադարը չի խախտում։ «Մեր բանակը երբեք հրադադարը չի խախտում, Փաշինյանն ի՞նչ խելք ունի, որ նրա ասածն էլ հաշվի առնենք։ Մնում ա մեզ էլ տա ու պրծնենք»,- ասաց մի անցորդ։

Քաղաքացիներից մեկի խոսքով էլ՝ Փաշինյանի հանձնարարականը սխալ է։ «Փաշինյանի ամեն քայլը տանում է պետության կործանման»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան