Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:30 20-03-2025

Վանդալիզմ՝ Ներքին Հանդում․ թշնամին քանդել է Հայրենական պատերազմի հուշարձանը և հենակետեր կառուցել

Oragir.News-ի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի օկուպացված հատվածում ադրբեջանական կողմը կոտրել է Հայրենական պատերազմին նվիրված հուշարձանը։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցեց Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավարի՝ Խաչատուր Բարսեղյանի, հետ։ Վերջինս հստակ չկարողացավ օր նշել, թե որ ժամանակահատվածից ի վեր հուշարձանը չի երեևում։

«Այդ հուշարձանը նվիրված էր Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին։ Կոնկրետ օր չգիտենք, թե երբվանից այն չկա, բայց արդեն 20 օրից ավելի է՝ ինչ չենք տեսնում։ Ճիշտ է՝ հեռավորությունը քիչ չէ, բայց հուշարձանի տեղն այնպիսին էր, որ անզեն աչքով երևում էր, դիմացը ոչ թե զորանոց, այլ հենակետ են կառուցել»,- ասաց նա։

Խաչատուր Բարսեղյանի խոսքով՝ որոշ գյուղացիների կարծիքով՝ արձանը չի երևում, որովհետև նշյալ հենակետը փակել է տեսադաշտը, բայց դրանք միայն ենթադրություններ են, քանի որ փաստն այն է, որ հուշարձանը այլևս տեսանելի չէ։ Ինչ վերաբերվում է գյուղում տիրող իրավիճակին՝ վարչական ղեկավարը նշեց, որ որևէ լուրջ միջադեպեր տեղի չեն ունեցել, կրակոցներ, դիվերսիոն գործողություններ ևս չեն նկատվել։

Հարկ է նշել, որ սա Ադրբեջանի կողմից ոչմիայն հերթական վանդալիզմի դրսևորումն է, նաև անարգանք իր պատմության նկատմամբ, քանի որ ադրբեջանցի ժողովուրդը նույնպես Հայրենական պատերազմի մասնակից է։ Այսպիսով՝ Ադրբեջանը ոչ միայն չի դադարում անիրատեսական նախապայմաններ առաջ քաշել խաղաղության պայմանագրի ստորագրման համար, այլև զուգահեռաբար՝ շարունակում է մշակութային ցեղասպանությունը, ոչնչացնելով հայկական ժառանգությունը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան