Ուղիղ եթեր
Քաղաքական որոշում է․ Աղազարյանն՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին
copy image url

Քաղաքական որոշում է․ Աղազարյանն՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին

Ներքին 3 ամիս առաջ - 14:13 19-03-2025
Նախկին ՔՊ-ական, ներկայում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ իրեն անձեռմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը քաղաքական որոշում է։ Ըստ նրա՝ ԱԺ իշխող մեծամասնությունը համաձայնություն կտա միջնորդությանը։

Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իրեն մանդատից զրկել, իսկ դա անելու համար ինքը հեշտ ճանապարհ է առաջարկում։ Ասում է՝ պետք է, որ Գյումրու ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվի, և վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների, հետևաբար բոլորը, այդ թվում՝ ինքը, զրկվում են մանդատներից։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդամենը մի քանի հոգի է, որ իրավաբաններ են և կարող են այս կամ այն կերպ ադեկվատ կամ ճշգրիտ գնահատել իրողությունները, իսկ մյուսներն այդքան իրավաբանական գիտելիքներ չունեն, հետևաբար պետք է հնարավորություն տան դատախազությանն ու իրավապահ մյուս մարմիններին սկսելու գործընթաց՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Աղազարյանը։

Կարծում է՝ թեպետ Փաշինյանի վարկանիշը նախկինը չէ, բայց, այնուամենայնիվ, շարունակում է ամենաբարձրը լինել։ Միաժամանակ նշել է, որ իր դուրս գալուց հետո «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը նվազել է մոտ 1 տոկոսի չափով։

Ասում է՝ իրեն ոչ թե քաղաքական հետապնդումների, այլ քաղաքական ճնշումների են ենթարկում։

«Երկու պատճառով․ մեկը, որ մանդատը վայր չդրեցի, և պարոն վարչապետն ու քաղաքական թիմը գտնում են, որ դա իշխանության հեղինակությանը հարված է։ Եվ երկրորդ պատճառն էլ իմ նախկին գործընկերներից ոմանց սանձահարելն է իմ հեռանկարի ակնկալիքով։ Մենք գիտենք՝ ինչ գործընթացների մեջ ենք գտնվում այս պահին, որ այդ գործընթացները որոշ դեպքերում սահուն անցնեն»,- ասել է Աղազարյանը՝ խոստանալով, որ Ազգային ժողովի նիստի ժամանակ այնպիսի բաներ ասել, որոնք շատ ճշմարտություններ կբացահայտեն։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կմասնակցի՞ ընդդիմադիր շարժումներին, ասում է՝ իր տեսակետն այս հարցում այլ է, եթե ամբողջ ժողովուրդը փողոց դուրս գա, և մեկ անձի կարիք լինի, ինքն էլ կարող է դուրս գալ և կանգնել։ Կարծում է, որ Փաշինյանը ղեկավարել է մեր երկիրը ծանրագույն ժամանակներում, և նա իրեն հոգեբանորեն, ֆիզիկապես ու բարոյապես սպառել է, պետք է գնա հանգստի։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ պարոն վարչապետը չվերարտադրվի»,- ասաց Աղազարյանը։

Ամենից շատ դիտված

11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
21:57 Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի ամենահեղինակավոր օրենքով գողերից մեկը
23:57 Թիվ մեկ օրակարգը պետք է լինի սեփական ինքնիշխանության վերականգնումը, այնինչ ավելի «կարևոր» է Վեհափառին ավազանի անունով անարգելը
22:43 Հանուն ապրելու իրենք են կռվում, իսկ հայը` հանուն Հայրենիքի ու մուսուլմանացման չգնալու. լրագրող
23:23 Հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը․ նա կասկածվում էր անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
22:50 Երևան-Իջևան ավտոճանապարհին 18-ամյա վարորդը «GEELY» էլեկտրոմոբիլով բախվել է հողաթմբերին
07:24 Տրանսպորտի համար չվճարելու պատիժը շատ խիստ է լինելու. Ժողովուրդ
22:35 Ալիևի կոշիկ լիզողի թիրախում բոլորս ենք՝ սկսած խեղճուկրակ Կիմա տատից՝ մինչև աշխարհի ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանը
23:46 Ե՞րբ է մեր պնդաճակատների գլուխը մտնելու, որ Հայկական բանակը ծնվել է ոչ թե 1992 թ. հունվարի 28-ին, այլ հազարամյակներ առաջ
21:24 «Դալմա մոլի» ֆուդկորտում Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառը տարածել են պրոյեկտորով