Արտաքին 1 տարի առաջ - 12:10 19-03-2025

Ինչի մասին են խոսել Թրամփն ու Պուտինը․ Սպիտակ տան հաղորդագրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի պատերազմում խաղաղության և հրադադարի անհրաժեշտությունը։ Երկու առաջնորդներն էլ համակարծիք են, որ այս հակամարտությունը պետք է ավարտվի երկարատև խաղաղությամբ։ Նրանք նաև ընդգծել են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների բարելավման կարևորությունը՝ նշելով, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը մեծ մարդկային և նյութական կորուստներ են ունենում, որոնք ավելի նպատակահարմար կլիներ ուղղել սեփական քաղաքացիների կարիքներին։

Թրամփը և Պուտինը նշել են, որ այս հակամարտությունը երբեք չպետք է սկսվեր և վաղուց պետք է ավարտված լիներ անկեղծ և բարի կամքի խաղաղարար ջանքերի շնորհիվ։ Նրանք համաձայնել են, որ խաղաղության գործընթացը պետք է մեկնարկի էներգետիկայի և ենթակառուցվածքների հրադադարով, ինչպես նաև Սև ծովում ծովային հրադադարի տեխնիկական բանակցություններով։ Այս բանակցությունները նախատեսվում է անհապաղ սկսել Մերձավոր Արևելքում՝ լիարժեք և մշտական խաղաղության հասնելու համար։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Մերձավոր Արևելքը որպես համագործակցության հնարավոր տարածաշրջան, որը կարող է կանխել ապագա հակամարտությունները։ Երկու նախագահները անդրադարձել են ռազմավարական զենքերի տարածումը կանխելու անհրաժեշտությանը և նշել, որ կաշխատեն այլ երկրների հետ՝ այս գործընթացը ապահովելու համար։ Նրանք համակարծիք են եղել, որ Իրանը երբեք չպետք է ունենա Իսրայելը ոչնչացնելու հնարավորություն։

Թրամփն ու Պուտինը համաձայնեցին, որ ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների բարելավումը մեծ հնարավորություններ կբացի երկու երկրների համար։ Նրանք նշել են, որ կայուն խաղաղությունը կարող է հանգեցնել խոշոր տնտեսական համաձայնագրերի և աշխարհաքաղաքական կայունության։

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն