Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:19 18-03-2025

Խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի՝ հարթակ ստեղծելու կոչը. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանին։

Արտահայտելով Արցախի ժողովրդի խորին երախտագիտությունը՝ ողջունում և բարձր ենք գնահատում Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի՝ Դաշնային ժողովի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի կողմից 2025 թվականի մարտի 18-ին №24.4259 նախագծի՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով բանաձևի ընդունումը։

Մեզ համար առանձնակի կարևորություն ունի այն փաստը, որ Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատներն էլ՝ ինչպես Ազգային խորհուրդը 2024 թվականի դեկտեմբերի 17-ին, այնպես էլ այժմ Կանտոնների խորհուրդը, կողմ քվեարկեցին այս կարևոր նախաձեռնությանը։ Այսպիսի միասնական և սկզբունքային դիրքորոշումը վկայում է միջազգային իրավունքի և մարդասիրական արժեքների նկատմամբ Շվեյցարիայի հանձնառության մասին։

Խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի կողմից Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության առանձնացված հարթակ ստեղծելու կոչը։ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի անքակտելի մասն է, ինչը բազմիցս հաստատվել է միջազգային տարբեր կառույցների կողմից, այդ թվում՝ Միջազգային արդարադատության դատարանի և Եվրոպական խորհրդարանի բանաձևերում։

Մենք հույս ենք հայտնում, որ Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը անհապաղ կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ Կանտոնների խորհրդի այս պատմական որոշումը կյանքի կոչելու համար։

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխավորմանը, ինչպես նաև կայուն և արդար խաղաղության հաստատմանը տարածաշրջանում։

Մեկ անգամ ևս խորին շնորհակալություն ենք հայտնում Շվեյցարիայի խորհրդարանին՝ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման, մարդասիրության և Արցախի ժողովրդի ցավին ու կարիքներին ցուցաբերած ուշադրության համար։

2025 թվականի մարտի 18

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան