Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:51 18-03-2025

Էս ժողովուրդը փափախով քուրդ չի, ամեն ինչ տեսնում է. Ավինյանը՝ ընդդիմությանը

Դուք սովոր եք, որ քաղաքը պիտի բաժան-բաժան արվի, ամեն մեկն իր հետաքրքրությունների չափն ու բաժինն ունենա, ամեն մեկն իր քյարն ունենա։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով ընդդիմությանը և պատասխանելով նրանց քննադատություններին:Նա նշեց, թե ընդդիմությունն իրենց արշինով է հիմա չափում իշխանությանը: «Այ դրան եք դուք սովոր, դուք դա եք ուզում, դուք դրան եք ձգտում, դուք ձեր արշինով եք չափում մեզ, դուք ձեր տեսակով ու ձեր տրամաբանությամբ եք մեզ չափում»,- ասաց նա:

Ավինյանը նշեց՝ գիտի, որ ընդդիմությունը տեսնում է Երևանում տեղի ունեցող փոփոխությունները և դիմելով երևանցիներին ասաց. «Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մենք ամեն օր քրտնաջան աշխատում ենք, որ այդ փոփոխություններն օր օրի ավելի շատ լինեն, որակական լինեն, որովհետև Երևանը մեր տունն է, մեր անցյալն ու ապագան: Մենք կառուցում ենք, վերականգնում և զարգացնում ենք մեր քաղաքը։ Մենք ներդնում ենք ռեսուրսները ոչ թե գրպանները լցնելու, ինչպես նախկինում էր արվում, այլ զարգացնելու քաղաքը»:

Ավինյանն ընդգծեց, որ ընդդիմադիր գործընկերները որքան էլ փորձեն իրենց տարանջատել բոլոր նախկին իշխանություններից անհնար է: «Կներե՛ք, բայց մարդիկ «փափախով քուրդ» չեն։ Եվ մենք, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, մենք շարունակելու ենք հիմնանորոգել մանկապարտեզները, որովհետև մեր երեխաներն արժանի են ամենալավ միջավայրում մեծանալու, մենք շարունակելու ենք կառուցել բակերը, որովհետև մեր երեխաներն արժանի են բակերում ֆուտբոլ խաղալու, և այո՛, ով գիտի մի 10 տարի հետո մեր մոտ ֆուտբոլում զարգացումներ կլինեն այս ծրագրերի արդյունքում։ Եվ այո՛, Կասկադը կկառուցվի, մետրոն կկառուցվի, սիրելի երևանցիներ, մեր բոլոր խոստումներին էլ մենք տեր ենք և նախկին իշխանության ներկայացուցիչները մեզ դրա համար պետք չեն»,- հայտարարեց նա։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան