Արտաքին 1 տարի առաջ - 18:12 18-03-2025

ԵՄ-ն 2.5 միլիարդի աջակցություն կտրամադրի սիրիացի փախստականերին

Բրյուսելում Եվրամիության 9-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր ելույթում հայտարարել է, որ ԵՄ-ն 2,5 միլիարդ եվրո կտրամադրի Սիրիայի տարածքում, ինչպես նաև Հորդանանում, Լիբանանում, Իրաքում և Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականներին 2025 և 2026 թվականներին աջակցելու համար: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքը։

Տրամադրվելիք օգնությունը համարվում է Սիրիայում անցումային գործընթացին աջակցելու և սոցիալական ու տնտեսական վերականգնմանը նպաստելու եվրոպական ջանքերի մի մաս: Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ սիրիացի ժողովրդի իղձերի իրականացման հույսը տասնամյակների ընթացքում առաջին անգամ իրականությանը մոտ է դարձել։

«Իհարկե, հաշտեցման և վերականգնման ճանապարհը դեռ երկար է, բայց տասնամյակների ընթացքում առաջին անգամ Սիրիայի հույսը կարող է իրականություն դառնալ»,- նշել է նա՝ բարձր գնահատելով Ասադի վարչակարգի հեռանալուց ի վեր սիրիական նոր վարչակազմի քայլերը՝ ընդգծելով սիրիական իշխանությունների հանձնառության կարևորությունը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, փոքրամասնություններին պաշտպանելու և հաշտեցման հասնելու համար համապարփակ կառավարություն ձևավորելու գործում:

Ֆոն դեր Լայենը հավելել է, որ Եվրամիությունը պատրաստ է ջանքեր գործադրել Սիրիայում անցումային գործընթացին աջակցելու համար՝ ընդգծելով Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շեյբանիի՝ առաջին անգամ համաժողովին մասնակցության կարևորությունը։

«Մենք ցանկանում ենք ձեզնից լսել ձեր ժողովրդի կարիքների և պետական ​​ինստիտուտների վերականգնման ծրագրերի մասին: Մենք պատրաստ ենք ձեզ հետ առաջ շարժվել համապարփակ քաղաքական անցման ուղղությամբ ձեր կողմից ձեռնարկած յուրաքանչյուր նոր քայլում: Եվրոպան պատրաստ է կատարել իր դերը», – նշել է նա:

Իր հերթին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն 2025 թվականի համար խոստացել է ավելի քան 720 միլիոն եվրո, ինչը նախորդ տարվա խոստումների համեմատ ավելացել է ավելի քան 160 միլիոն եվրոյով։Նա նշել է, որ Սիրիայի ժողովուրդը տասնամյակներ շարունակ սարսափ է ապրել և ժամանակն է, որ բոլոր սիրիացիները կարողանան ապահով ապրել խաղաղության մեջ։

2011 թվականից ի վեր ԵՄ-ն և նրա անդամ երկրները մոբիլիզացրել են մոտ 37 միլիարդ եվրոյի օգնություն՝ աջակցելով սիրիացիներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ ողջ տարածաշրջանում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ