Օրակարգ Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 20:00 17-03-2025

Օրակարգ․ Նիկոլն իր անունը Աթաթուրք էլ դնի, Թուրքիան իր համար Ալիևին չի ճնշելու․Նաիրա Զոհրաբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների ավարտին, Ադրբեջանի կողմից ներկայացվող նոր պահանջների, նոր պատերազմի վտանգի և այս ուղղությամբ թշնամու կողմից ձեռնարկվող գործողությունների, միջազգային հայցերից հրաժարվելու և դրա հետևանքների, Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների խնդրի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, հայ հարկատուների հաշվին թուրք լրագրողներին տված հարցազրույցի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Անդրադառնալով այն պնդումներին, որ Թուրքիան Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ է գործադրում, որպեսզի վերջինս Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրի՝ Նաիրա Զոհրաբյանը դրանք էշություն որակեց, հավելեց՝ նման բան տեղի չի ունենա, եթե անգամ Նիկոլ Փաշինյանն իր անունը դնի Էրդողան, կամ Ալիև․

«Այնպես որ՝ մտածել, որ Թուրքիան ստիպելու է Ադրբեջանին ստորագրել խաղաղության պայմանագիր, որ Նիկոլն այս թուղթը սենց ճմրթի և գնա այ սենց՝ բանտիկի նման կապի, թափահարի և ասի՝ «ժողովուրդ ես ձեզ խաղաղություն եմ բերել, էս ռևանշիստները ձեզ պատերազմ են բերել, չի լինելու։ Ի դեպ, նաև ինչքան էլ Նիկոլը բավարարի Թուրքիայի պահանջները, և ինչքան էլ գիտեք, որ Մարալիկում տեղադրված է Սողոմոն Թեհլերյանի արձանը, արձանը հանելու են միանշանակ, նախօրեին անգամ արգելել են միջոցառում կազմակերպել հայտնի պատմական օրը՝ Թալեաթ փաշայի սատկելու, Սողոմոն Թեհլերյանին նվիրված միջոցառում կատարել։ Ինչ էլ անի Նիկոլ Փաշինյանը, ինչ ռեվերանսներ էլ անի Նիկոլ Փաշինյանը, իր անունը՝ Նիկոլ անունը փոխի, Էրդողան դնի իր անունը, կամ դնի Աթաթուրք, միևնույնն է՝ ոչինչ՝ ի հեճուկս Ադրբեջանի, Թուրքիան Ադրբեջանին չի պարտադրելու»։

Մեր զրուցակիցը նաև համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի համար շահեկան է, որ Արցախի ղեկավարները Բաքվում զոհվեն։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան