Ներքին 1 տարի առաջ - 16:30 17-03-2025

Սիսիանում ՔՊ-ականները ընդդիմադիր ավագանիներին զրկում են մանդատներից

Oragir.News-ի տեղեկություններով Սիսիանի ՔՊ-ական ավագանին սկսել է ընդդիմադիր ավագանիներին մանդատներից զրկելու գործընթաց։

Ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ ՀՀԿ-ի և «Քաղաքացու որոշում» խմբակցության ղեկավարներն արդեն զրկվել են մանդատներից։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ գործընթացն իրականացվել է մեծ սխալներով։

Մանդատներից զրկելուց բացի մի խնդիր էլ կա, որ չնայած օրենքի պահանջին՝ ըննդիմադիր ավագանիննեին չի տրամադրվել տարածք և այլ միջոցներ, ինչը օրենքի կոպիտ խախտում է՝ փաստացի մարդկանց զրկել են աշխատանքային պայմաններից ու աշխատելու հնարավորությունից։

Oragir.News-ը կապ հաստատեց Սիսիանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Ջիվան Մարգարյանի հետ, ով նշեց, որ չի ցանկանում խոսել այդ մասին։

«Իրենցից հարցրեք, թե ինչի են զրկել։ Ես ինչ իմանամ ինչի են զրկել։ Հիմա ես շատ զբաղված եմ, թաղման արարողություն եմ»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ կարող ենք ավելի ուշ զանգահարել մեկնաբանության համար, Մարգարյանը նշեց․ «Ես այդ մասին խոսել չեմ ցանկանում»։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև «Քաղաքացու որոշում» խմբակցության ղեկավար Ավագ Ասատրյանի հետ, ով խոստացավ ավելի ուշ մեզ զանգահարել հաստատել։

«Հիմա զբաղված եմ, ավելի ուշ զանգեմ, խոսենք»,- ասաց նա։

Սակայն, նա այդպես էլ կապ չհաստատեց մեզ հետ և մեր զանգերին էլ չպատասխանեց։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան