Ներքին 1 տարի առաջ - 09:34 17-03-2025

Կրակոցներ՝ Արմավիրի մարզում․ հայտնաբերվել են կրակված պարկուճներ․ հայտնի են դեպքի հանգամանքները. shamshyan.com

Մարտի 14-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գայ գյուղում հնչել են կրակոցներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը:

Արմավիրի մարզի քրեական ոստիկանությունում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մարտի 14-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Խ․-ն իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան անկանոն վարելով և բարձր հայհոյանքներ հնչեցնելով, մոտեցել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայր և այդ հարցի շուրջ նրա հետ վիճաբանել են Արմավիրի մարզի բնակիչներ 40-ամյա Ֆրունզիկ Հ․-ն և 40-ամյա Արմեն Մ․-ն, որը վերածվել է հրմշտոցի ու Նարեկ Խ․-ին միացած վերջինիս եղբայր՝ Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Կարեն Խ․-ն իր հետ նախապես վերցրած ինքնաձիգով կրակոցներ է արձակել օդ և դիմել փախուստի:

Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենան և վիճաբանության մասնակիցներին, ինչպես նաև հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել