Արտաքին 1 տարի առաջ - 20:10 15-03-2025

ԱՄՆ-ի «կարմիր քարտը»․ 43 երկրներից ԱՄՆ մուտքը խստացվում է

ԱՄՆ-ը խստացնում է մուտքի կանոնները 43 երկրների քաղաքացիների համար՝ այդ երկրները դասակարգելով երեք խմբի՝ «կարմիր», «նարնջագույն» և «դեղին»։

«Կարմիր» խումբ
Այս խմբում ընդգրկված 11 երկրների քաղաքացիների մուտքն ամբողջությամբ կարգելվի ԱՄՆ։ Ցուցակում են Աֆղանստանը, Բութանը, Վենեսուելան, Իրանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան և Եմենը։

«Նարնջագույն» խումբ
Ռուսաստանը և Բելառուսը գտնվում են այս խմբում՝ Էրիթրեայի, Հաիթիի, Լաոսի, Մյանմայի, Պակիստանի, Սիերա Լեոնեի, Հարավային Սուդանի և Թուրքմենստանի հետ միասին։ Այս երկրների քաղաքացիների նկատմամբ ԱՄՆ-ը կարող է սահմանել վիզային սահմանափակումներ՝ թույլատրելով մուտքը կայացած գործարարներին, սակայն ոչ զբոսաշրջիկներին կամ ներգաղթի վիզաների համար դիմողներին։

«Դեղին» խումբ
Այս խմբում ընդգրկված 22 երկրներին, ներառյալ Զիմբաբվեն, Չադը, Սենթ Քիթս և Նևիսը, Վանուատուն, տրվում է 60 օր՝ ԱՄՆ-ի մտահոգող խնդիրները լուծելու համար։ Եթե այդ ընթացքում խնդիրները չլուծվեն, այս երկրների քաղաքացիները նույնպես կարող են ենթարկվել ամբողջական արգելքի կամ խիստ սահմանափակումների։

Այս միջոցառումները նպատակ ունեն ուժեղացնելու ԱՄՆ-ի մուտքի վերահսկողությունը և ապահովելու ազգային անվտանգությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները