Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:08 14-03-2025

Անկախության հռչակագիրը մեր քաղաքական ինքնության առանցքն է, մեր գաղափարական Թուր Կեծակին. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրն իմ՝ որպես Հայաստանի քաղաքացի, քաղաքական անկախ ինքնության վկայագիրն է՝ եթե կուզեք իմ և միլիոնավոր այլ հայաստանցիների՝ որպես քաղաքական ազգի ներկայացուցիչների, ծննդյան հավաքական վկայականը։

Այդ փաստաթուղթն, ըստ էության, ոչնչացնելու արտաքին և ներքին բոլոր քայլերը թշնամական ոտնձգություն են մեր բոլորի քաղաքական ինքնության դեմ՝ միտված մեր հինավուրց քաղաքական ազգը դարձնելու ազգագրական մի խումբ, որի միակ թույլատրելի «տեսլականը» կարող է լինել առավելագույնը տոլմա եփելն ու քոչարի պարելը «Էրմենիստան» անունով թուրքական պրոտեկտորատ-ռեզերվացիայում։

Ըստ այդմ, Անկախության հռչակագիրը մեր քաղաքական ինքության առանցքն է, մեր գաղափարական Թուր Կեծակին, որից հրաժարումը հավասարազոր է թշնամուն հանձնվելուն»։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
23:51 ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
23:04 Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
22:47 Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ կընդունի ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը