Ուղիղ եթեր

ՌԴ-ն դեմ է հրադադարին, Իրանն ու ԱՄՆ-ն բանակցում են, Տուսկի առաջարկն Էրդողանին․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Արտաքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:10 13-03-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 13-ի միջազգային կարևոր լուրերը:

Ռուսաստանը դեմ է Ուկրաինայում ժամանակավոր հրադադարին և շահագրգռված է հակամարտության երկարաժամկետ կարգավորմամբ։ Այս մասին հայտարարել է Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Սա փաստացի Մոսկվայի առաջին հրապարակային արձագանքն է 30-օրյա հրադադար կնքելու Վաշինգտոնի առաջարկին, որին Կիևը համաձայնել էր օրեր առաջ Ջիդդայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Կրեմլը, մինչդեռ, պնդում է՝ ամերիկյան առաջարկը դադար վերցնելու հնարավորություն է ուկրաինացի զինվորականների համար:
«Ոչ ոքի պետք չեն քայլեր, որոնք զուտ խաղաղության իմիտացիա են ստեղծում», - ասել է Ուշակովը՝ հավելելով, թե այս դիրքորոշումն արդեն հայտնել է ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլցին՝ երեկվա հեռախոսազրույցի ժամանակ:
Այսօր էլ ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Ռուսաստան՝ բանակցությունների:

«Թեհրանն ու Վաշինգտոնը դիվանագիտական շփումներ ունեն և Իրանի միջուկային ծրագրի հարցը քննարկում են միջնորդների միջոցով», - Թեհրանում լույս տեսնող Iran թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ միջնորդավորված բանակցություններից բացի շփումներ են առկա նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ։
Դրա հետ մեկտեղ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը չի պատրաստվում ամերիկացիների հետ բանակցությունների մեջ մտնել ճնշման ներքո։
«Եթե մենք ԱՄՆ հետ բանակցություններ սկսենք հակառակ կողմից պարտադրվող «առավելագույն ճնշման» պայմաններում, դա կնշանակի, որ մենք բանակցային պրոցես ենք մուտք գործում ի սկզբանե թույլ դիրքերից», - նշել է Արաղչին։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անցած շաբաթ հայտարարել էր, թե ցանկանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագիր կնքել, և որ այդ մասին նամակ է ուղարկել Իրանի հոգևոր առաջնորդին: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ արձագանքել էր՝ մերժում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները, եթե դրանք պիտի տեղի ունենան հրամանների ու սպառնալիքների ներքո։ Ավելի վաղ էլ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին էր հայտարարել, թե Իրանին հնարավոր չէ ճնշումներով բերել բանակցությունների։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:21 Հայաստանում մարիխուանան պետք է օրինականացնել. Ալեն Սիմոնյան
19:00 Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են
20:37 Ակնհայտ սուտ պնդում է․ Փաշինյանի խոսնակը՝ բրիտանական մամուլի հոդվածի մասին
23:14 Տո շա՛ն տղա, իրար հետ պայքարել եք, հմի պատերազմում ե՞ք. պատերազմի վետերան 
12:03 Ամերիկացի տղամարդը 20 տարի միտումնավոր ենթարկել է իրեն աշխարհի ամենամահացու օձերի խայթոցներին. BBC
23:38 20 թ. նոյեմբերի 9-ին «դժոխքում» էինք, ասեցի՝ գնամ, ընկնեմ ում ոտքերը հնարավոր է, որպեսզի կանգնեցվի պատերազմը. Ալեն Սիմոնյան
11:13 Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև՝ Հայաստանին նսեմացրին․ Ոսկան Սարգսյան
22:44 Հայրենական պատերազմում հայերը մեծ ներդրում ունեն, սա նաև մեր հաղթանակն է. գյումրեցի
20:30 Ես գիտեի՝ Մայիսի 9-ի փողոցով Կարմիր բանակն է անցել. հարցում
22:35 ՀՀ-ն նպատակահարմար չի համարել զորախումբ ուղարկել Մոսկվա. Նազելի Բաղդասարյան