Նիկոլը թալանը վերադարձնող չէ, նա պատմության մեջ որպես հողատու պիտի հիշվի․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 ամիս առաջ - 12:40 13-03-2025
Նիկոլ Փաշինյանը իր իշխանության 7-րդ տարում էլ դեռ ընտրազանգվածին կերակրում է թալանը հետ բերելու խոստումով։ Սակայն, երբեք չի խոսում այն մասին, որ հենց նույն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ կորցրել ենք 7 տարվա իշխանության օրոք թշնամուն է տրվել 12 քաղաք, 241 գյուղ, 60 ֆաբրիկա և 15 ձեռնարկություն, 385 եկեղեցի և 400 միջնադարյան գերեզմանատուն, 25 թանգարան, 37 հէկ, 48 հանք, 4 ջրամբար, 5 000 մշակութային հուշարձան, 232 դպրոց , 4 համալսարան և 7 քոլեջ, 5 մարզադաշտ, 11 մարզադպրոց և նույնքան էլ հիվանդանոց։

Օկուպացված են տարածքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերից։ Բաքվի բանտում են գտնվում տասնյակ հայ գերիներ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչպե՞ս կհիշվի պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը, որպես թալանը վերադարձնող, թե՞ որպես հողատու։

«Էդ քաղաքական պո*նիկի անունը մեր մոտ մի տվեք»,- վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հենց Նիկոլ Փաշինյանն է թալանում։

«Ավելի լավ ա չխոսամ, որովհետը հենց ինքն ա թալանում, ոչ թե թալանը հետ բերում։ Եթե թալանը հետ ա բերում, ոնց ա 130 հազար դոլար տալիս, իր չակերտավոր Աննային մեքենա առնում։ Էդ որտեղից։ Բա հողատու պիտի հիշվի, բա ինչ պիտի հիշվի»,- ասաց նա։

«Երկուսը միասին»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ պատմությունը ցույց կտա։
«Ո՛չ էն, ո՛չ էն։ Պատմությունը ցույց կտա»,- նշեց նա։

«Որպես եզ, հոգեկան հիվանդ»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Անցորդներից մեկն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին նույնիսկ հիմա չեն հիշում։
«Իբր նրան հիմա շատ ենք հիշում, մի հատ էլ պատմության մեջ»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին