Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:05 12-03-2025

Ալիեւը Նիկոլին նախընտրական նվեր կտա նրա փայփայած ապուշությունը՝ «Խաղաղության պայմանագիրը»

Քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերը արդեն բավականաչափ իրար վարկաբեկել են, ու քանի դեռ Ռուբեն Վարդանյանը եւ Արցախի ղեկավարները Բաքվի բանտում են, Նիկոլը շտապ պատրաստվում է ընտրությունների։

Դրա մասին էր Սերժ Սարգսյանի, Տարոն Մարգարյանի, Հովիկ Աղազարյանի նկատմամբ «բիրիքով» քրեական գործեր հարուցելը։ Ավելի վաղ պաշտոնանկ էր արվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, եւ այժմ Հայաստանը ետ կվերցնի Ադրբեջանի հանդեպ միջազգային հայցերը։

Ալիեւը Նիկոլին նախընտրական նվեր կտա նրա փայփայած ապուշությունը՝ «Խաղաղության պայմանագիրը», եւ Նիկոլն այդ թուղթը գրկած գյուղից գյուղ կգնա որպես իր հաղթանակի եւ հավերժ խաղաղության ապացույց։

Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում զորահանդեսի ժամանակ Նիկոլը (իսկ արեւմուտքներում անտեր-անտիրական թափառելուց եւ ապարդյուն տիրություն ողորմալուց հետո նա անպայման այնտեղ ներկա կգտնվի) Պուտինից կխնդրի իր իշխանության համար երաշխիքներ, եւ անմիջապես կհայտարարի հերթական արտահերթ ընտրությունների մասին։

Ընդ որում Գյումրիի ընտրությունների արդյունքները զուտ տեխնիկական ազդեցություն կարող են ունենալ այս որոշման վրա։ Եթե Նիկոլը հաղթի, ապա դա ավելի քիչ բեռ կնստի ՀՀ բյուջեի վրա, իսկ եթե հաղթեն նրա հակառակորդները, ապա Նիկոլը ՀՀ բյուջեի հաշվին կբաժանի ընտրակաշառքներ հարկերի, վարկերի, տուրքերի չեղարկման ու կանխիկի տեսքով, կավելացնի ոստիկանության եւ ՊՈԱԿ-ի փողերը, կգնի նոր ֆեյքեր, լրատվամիջոցներ ու պարեկներ, կհարուցի նոր քրգործեր, եւ այլն։

«Ընդդիմությունը» նույնպես Պուտինից երաշխիքներ կխնդրի եւ կստանա։ Ամբողջ հարցն այն է, թե սրանցից որ մեկին կխաբի Պուտինը․ թերեւս, երկուսին էլ կգցի։

P.S. Արդեն չեմ էլ հիշում, թե ով սկսեց ընտրությունների մասին խոսակցությունը։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը

Ձեզ գուցե հետաքրքրի