Ներքին 1 տարի առաջ - 22:00 12-03-2025

Ոչ մի օր՝ առանց Արցախի․ Ինչպես Լևոն Հայրապետյանը Ժիրինովսկուն խոստացավ տեղադրել Ջիվան Գասպարյանի արձանը

Այսօր Լևոն Հայրապետյանի ծննդյան օրն է, և Oragir.News-ը սիրով իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում Բարերարի հետ կապված այս հուշը:

2007 թվականն էր։ Լևոն Հայրապետյանը մի քանի տասնյակ ֆրանսահայերի բերել էր Գանձասարի վանքում կնքելու։ Ես այդ ժամանակ «Ակունք» թերթի գլխավոր խմբագիրն էի։ Վարչապետ Արայիկ Հարությունյանը զանգեց ու ասաց, որ պետք է գնալ Վանք գյուղ և հարցազրույց վերցնել Լևոն Հայրապետյանից։

Այդ ժամանակ բոլորս էլ գիտեինք, որ Բարերարի ու նախագահ Արկադի Ղուկասյանի հարաբերությունները սրված էին։ Եվ ահա, ոնց որ ջերմություն էր նկատվել։ Ես ու Ռաֆայել Աղամյանը (ունիվերսալ մարդ է․ ինքը քաղաքի քյառթուներից էր, բայց և լավ հրապարակախոս էր՝ հոդվածներ էր տպագրում «Ակունքում») ճանապարհվեցինք Վանք։

Վանքում մեզ միացավ Նարինե Աղաբալյանը, ով Հայաստանի Հանրային հեռուստատեսության թղթակիցն էր Արցախում։

Նոր էինք սկսել զրուցել, երբ մոտեցավ մուգ կոստյումով մեկը, դիպլոմատից մի սև-կլորավուն պատյան հանեց, մի կողմի վրա, որպեսզի տեսանելի լինի միայն Լևոն Հայրապետյանին, բացեց․ ներսում բազմաթիվ ոսկե խաչեր էին՝ ոսկե շղթաներով։

-Ո՞վ է ուղարկել,- հարցրեց Բարերարը։

-Բակոն,- պատասխանեց տղամարդը։

-Հա, դե գնա սպասիր, մինչև կվերջացնեմ,- ասաց Լևոնը։

Ես ու Աղաբալյանը բազմաթիվ հարցեր տվեցինք, որոնց նա պատասխանեց մեծ սիրով ու պատրաստակամությամբ (դե, ավելորդ է խոսել այն մասին, որ մեծ ինտելեկտի տեր էր)։

Մի հետաքրքիր բան ասաց․
-Էրեխեք, աշխարհում ամեն ինչ շատ ավելի արագ է զարգանում, ամենաանսպասելի փոփոխությունները սարերի ետևում չեն։ Իսկ մենք հետ ենք մնում։ Катастрофический,- ասաց ռուսերեն։

-Ու մեզ ուղղակի անհրաժեշտ է պայթյունային զարգացում։ Եթե չկարողացանք դրան հասնել․․․ Չգիտեմ,- ասաց։

Հարցրի՝ իսկ ինչո՞ւ է Վանք գյուղում գտնվող «Տիտանիկ» հյուրանոցի առջև հատկապես Ջիվան Գասպարյանի արձանը դրել։

Ժպտաց ու սկսեց պատմել․
2000-ականների սկզբներն էին։ Հայաստան էին եկել Վլադիմիր Ժիրինովսկին ու գեներալ Սուրկովը։ Նրանց տարանք «Աշտարակի ձոր»։ Ես էի, Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Արկադի Ղուկասյանը։

Ժիրինովսկու քեֆը հենց լավացավ, ասաց․
-Դուդուկ եմ ուզում։

Մարդ ուղարկեցինք Ջիվան Գասպարյանի ետևից ու խնդրեցինք, որ գա։ Մաեստրոն եկավ ու նվագեց։
Ժիրինովսկին սկսեց արտասվել։ Երբ հանդարտվեց, շնորհակալություն հայտնեց Ջիվան Գասպարյանին ու ասաց․
-Եթե Դուք ռուս լինեիք, ես Ձեր արձանը կտեղադրեի։

Ու ես պատասխանեցի նրան (Լևոն Հայրապետյանն ու Ժիրինովսկին մտերիմներ էին-Կ․Մ․)։
-Մի անհանգստացիր, ես ինքս կդնեմ նրա արձանը։

Ահա այդպես էլ իրականացրի խոստումս։

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան