Արտաքին 1 տարի առաջ - 23:12 11-03-2025

Իրանն ընդունակ է միայնակ խաղաղություն և անվտանգություն հաստատել տարածաշրջանում. փոխծովակալ

Իրանի ցամաքային զորքերի շտաբի պետ և համակարգման գծով հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ Իրանը միայնակ կարող է խաղաղություն և անվտանգություն հաստատել տարածաշրջանում, ըստ News.am-ի՝ գրում է Mehr գործակալությունը։

Իրանն այնպիսի մարտական ​​ներուժ ունի ծովային ասպարեզում, որ ի վիճակի է բացառապես ապահովել իր, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների անվտանգությունը, ընդգծել է նա։ Մեկնաբանելով Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները՝ փոխծովակալ Սայարին նշել է, որ ծովը հարստության և հզորության աղբյուր է, և տարբեր երկրներ ձգտում են լավագույնս օգտագործել այն։

Իրանը նաև բազմաթիվ ռեսուրսներ ունի, ինչպես նաև ելք դեպի հյուսիսային և հարավային ծովեր, ընդգծել է նա։
Ըստ իրանցի փոխծովակալի՝ երկրների արտահանման և ներմուծման ավելի քան 90 տոկոսն իրականացվում է ջրային ճանապարհով, ուստի ծովային ուղիների անվտանգությունն անչափ կարևոր է։

Սայարին նշել է նաև ծովային դիվանագիտության կարևորությունը՝ հավելելով, որ անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները, և օտարերկրացիների ներկայության կարիք չկա։

Անդրադառնալով Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժություններին, Սայարին նշել է, որ այդ քայլը միջազգային ասպարեզում Իրանի բարձր ռազմածովային հզորության նշան է, նշելով, որ երկու երկրները՝ Ռուսաստանը և Չինաստանը, Իրանը որպես տարածաշրջանում առանցքային տերություն են ճանաչում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած