Ներքին 1 տարի առաջ - 19:33 11-03-2025

Ձնահյուսի տակից դուրս եկած բոլոր 8 անձինք հոսպիտալացվել են

Ձնահյուսի տակից դուրս եկած բոլոր 8 անձինք հոսպիտալացվել են, բժիշկները նրանց մոտ նախնական ախտորոշել են միջին և թեթև պոլիտրավմաներ:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։