Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի պատճառով ՌԴ-ից Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է
copy image url

Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի պատճառով ՌԴ-ից Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է

Արտաքին 2 ամիս առաջ - 18:59 11-03-2025
Ռուսաստանից Հունգարիա նավթի մատակարարումները դադարեցվել են Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի Դրուժբա նավթամուղի չափիչ կայանի վրա հարձակման պատճառով։

Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Սիյարտոն անընդունելի է անվանել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Դրուժբա նավթամուղի վրա։

Նա հայտարարել է, որ Հունգարիան դիտարկում է ուկրաինացիների կողմից Հունգարիայի էներգամատակարարման համար կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումը որպես հարձակում իր ինքնիշխանության վրա։