Փաշինյանի «պիտանելիության ժամկետը» սպառվում է․ «Եվրաքվե»-ն հետաձգելով՝ նա հաճոյանում է ՌԴ-ին
copy image url

Փաշինյանի «պիտանելիության ժամկետը» սպառվում է․ «Եվրաքվե»-ն հետաձգելով՝ նա հաճոյանում է ՌԴ-ին

Ներքին Արտաքին Խոսք 16 ժամ առաջ - 15:00 11-03-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Ինձ թվում է բավականին պարզ է, թե ինչու է այդպես վարվում Հայաստանի կառավարությունը․ վերջին շաբաթներին կտրուկ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում՝ կապված թրամփյան վարչակազմի որդեգրած, ես կասեի տրամագծորեն հակառակ, հակադիր նախապատվությունների հետ։ Այս կտրուկ փոփոխված իրավիճակում, երբ Արևմուտքն այլևս միասնաբար հանդես չի գալիս, բաժանված է 2 մասի, որի ամենազորեղ, գերակա մասը՝ Միացյալ Նահանգներն ակնհայտորեն ջանքեր է գործադրում Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցություն հաստատելու համար՝ ընդդեմ Եվրոպայի, մասնավորապես՝ ընդդեմ Ուկրաինայի, տվյալ իրավիճակում եթե ոչ քաղաքագիտաբար ասեմ, սարսափի շատ մեծ չափաբաժին է պարուրել մեր իշխանություններին»,- Oragir.News–ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչու օրերս ԱԺ-ում հետաձգվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծի՝ «Եվրաքվե»-ի քվերակությունը, որն ավելի վաղ արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել էր։


/Ալեքսանդր Քանանյան, քաղաքագետ/

Ալեքսանդր Քանանյանի խոսքով՝ ներկայիս իրավիճակում Հայաստանի իշխանությունը ձգտում է ոչ մի դեպքում դեմ չգնալ Ռուսաստանին, որի թիկունքում հայտնվել է ԱՄՆ-ի պես ամենակարող պետությունը․ «Դրա համար մենք ականատես եղանք ոչ միայն այս օրինագծի ընդունման հետաձգմանը, այլևս համարյա վստահաբար կարող ենք ասել, եթե կտրուկ փոփոխություններ չլինեն, իսկ դրանք ամենայն հավանականությամբ չեն լինի, տեսնելու ենք ռուսամետ հռետորաբանության աճ, մի տեսակ արդարացումների շարան՝ ոչ թե Հայաստանում գործող ռուսական գործակալական ցանցի՝ ընդդիմության և այլ անձանց, այլ հենց Նիկոլ Փաշինյանի կառավարության ու ՔՊ-ի կողմից։ Լինելու են Ռուսաստանին հաճոյանալու հերթական և շատ տգեղ փորձերը»։

Oragir.News–ի հարցին՝ Ռուսաստանին հաճոյանալով՝ Նիկոլ Փաշինյանը փորձելո՞ւ է իր համար անվտանգության երաշխիքներ ստանալ ու վերընտրվել՝ Ալեքսանդր Քանանյանը պատասխանեց՝ թեպետ Նիկոլ Փաշինյանը հակահայկական՝ ռուսական և թուրքական շահերի տեսանկյունից առավել քան օգտակար անձնավորություն էր, սակայն նրա «պիտանելության ժամկետը» մոտենում է ավարտին։ Նա չի կարծում, որ արտաքին որևէ դերակատար ներկա փուլում և առհասարակ Նիկոլ Փաշինյանին նրան երաշխիքներ կընծայի։

«Պարզապես, և դա միշտ հայտնի էր, որ նա ի վերջո զոհաբերվելու է՝ թերևս դառնալով քավության նոխազ, ենթարկվելով տարերային դաշտային դատաստանի կամ փորձելով պարզապես չքանալ, ուստի նա չի ունենալու անվտանգության ոչ մի երաշխիք։ Բնականաբար վերընտրվելը նրա և նրա շրջապատի գերագույն երազանքն է, բայց այստեղ հետևյալը պետք է ասվի․ եթե մինչև ընտրությունները տեղի ունենա պատերազմը և Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի կեսի բռնազավթումը, դրանից հետո հազիվ թե նա կարողանա վերընտրվել, թեպետ էլի կփորձի։ Եթե Ադրբեջանն այնուամենայնիվ մեկ-մեկուկես տարով ուշացնելու է նոր, համապարփակ պատերազմը, որն արդեն միտված կլինի Հայաստանի ներկայիս տարածքի առնվազն 40 տոկոսի գրավանը և Նիկոլ Փաշինյանին ժամանակ տրվի մոտենալ երկրորդ՝ հերթական կամ արտահերթ ընտրություններին և սահմանադրական հանրաքվեին, ապա նա ծայրահեղ կերպով կիրառելու է պատերազմով շանտաժը։ Նա մոտավորապես ասելու է՝ «անգամ եթե բազում հարցերում անարդյունավետ գտնվեցի՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես միակ անձն եմ, որը պարբերական զիջումների շնորհիվ կարողանում է Ադրբեջանից ռազմական գործողություններ հետաձգումը պոկել ու եթե ինձնից բացի որևէ այլ անձ ընտրվի, ապա դա անմիջապես կհանգեցնի նոր պատերազմի։ Հետևաբար՝ անգամ եթե ես շատ վատն եմ, ինձ ընտրեք, իսկ եթե չանեք, պատերազմ կլինի»»,- նշում է նա։

Ալեքսանդր Քանանյանը հավելում է՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այժմ ընկած է, այն շատ հեռու է ոչ միայն բացարձակ մեծամասնության, այլև ձայների կեսից ավելին հավակնելու կարողությունից։ Ըստ նրա՝ պատերազմով շանտաժը Փաշինյանին վաղուց չհարգող և չվստահող զանգվածներին կստիպի կրկին քվեարկել իր օգտին՝ միայն թե պատերազմ չլինի։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քվեարկությունը։ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը, որն Ազգային ժողով է հասել «Եվրաքվե» նախաձեռնության միջոցով, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է փետրվարի 12-ին՝ բացառապես իշխանության ձայներով:

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:49 «Բայց սահմանին ձեզի կբռնեն ու կուղարկեն Ադրբեջան»․ դեպք Անձնագրայինում
12:59 Արփինե Հովհաննիսյանի ամուսնու մասին՝ օգտատիրոջ գրառումը հաստատելու համար դատում են ֆեյսբուքյան խմբի ադմինին
08:10 Փաշինյանը հորդորել է սպառնալ պատերազմով․ Հրապարակ
12:30 Նիկոլին մոտեցած բոլոր մարդիկ ուղղորդված են եղել, «պռոստը տակ» իրան անհնար է մոտենալը. գյումրեցի ակտիվիստ
13:11 Վնասազերծվել է Վանաձորում 28-ամյա տղամարդու սպանության գործով կասկածյալներից մեկը. ոստիկանը հոսպիտալացվել է․ shamshyan.com
10:28 Արարատում 13-ամյա տղան ինքնասպան է եղել. նրան գտել են տան տանիքում՝ առաստաղից կախված. shamshyan.com
08:42 Ոստիկանությունը լցվել է գյուղ․ ինչ է կատարվել Փարաքարում․ Հրապարակ
20:12 Դեմ չենք թուրքերի հետ հարևանություն էնելուն. Բայանդուրի բնակիչ
23:47 Հատուկ ջոկատայինները Երևանի Թումանյան փողոցում «ասֆալտին են փռել» ԱԺ պատգամավորներից մեկի անվտանգության աշխատակիցներին. shamshyan.com
15:00 Փաշինյանը 200 ախրանիկով ման գուկա. էդ ո՞վ կռնա մոտիկնա, մի հատ էլ հարց տա. հարցում Գյումրիում