Ներքին 1 տարի առաջ - 13:09 11-03-2025

Արդարությունն անպայմանորեն հաղթանակելու է՝ ի շահ Ալավերդի համայնքի և նրա բնակիչների. Արկադի Թամազյան

Ալավերդու նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը գրում է.

«Հարգելի’ ընկերներ,
Արդարությունը կարծես վերականգնվում է։

Ալավերդի համայնքում ապօրինի իշխանազավթում իրականացրած շրջանակների որոշ ներկայացուցիչներ մինչ 2023 թվականի դեկտեմբերի 5-ը և անգամ դրանից հետո տարբեր հարթակներում բազմիցս շահարկել են Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալներ Արտուշ Աբելյանի և Սասուն Վարդումյանի նշանակման հարցը՝ համարելով այն ապօրինի։

Սույն թվականի փետրվարի 26-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակած վճռով բավարարեց Արտուշ Աբելյանի և Սասուն Վարդումյանի հայցը՝ ընդդեմ Ալավերդի համայնքի ղեկավարի։ Ըստ դատական վճռի՝ համայնքի ղեկավարի տեղակալներն ազատվել են աշխատանքից առանց որևէ իրավական հիմքի, որով և նրանց ազատման որոշումները դատարանի կողմից ճանաչվել են անվավեր։

Սա կարծես նմանվում է ֆարսի. համայնքի ղեկավարի տեղակալների նշանակումը ժամանակին ապօրինի համարողի որոշումներն այսօր արդեն անհիմն է որակվում դատական ատյանի կողմից։

Այս ամենը վերականգնվող արդարության մի մասն է, որն անկախ ժամանակային ընթացքից՝ էապես մեծացնում է արդարադատության վերականգնման հանդեպ ունեցած սպասելիքները։

Շնորհակալ եմ մեր ընկերներին, գործընկերներին և պարզապես մտահոգ այն քաղաքացիներին, ովքեր այս ողջ ընթացքում արտահայտել են իրենց անկեղծ մտահոգությունն իրականացվող դատավարական գործընթացների մասին։

Արդարությունն անպայմանորեն հաղթանակելու է՝ ի շահ Ալավերդի համայնքի և նրա բնակիչների։ Իշխանությունը վերադարձվելու է ժողովրդին»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները