Իրանի միջուկային էներգիայի ծրագիրը միշտ էլ եղել է և միշտ կմնա խաղաղ նպատակների իրականացման համար, գրում է IRNA լրատվականը:
Հետևաբար, դրա «հնարավոր ռազմականացման» մասին տեղեկությունները անհիմն են:
«Մենք ՉԵՆՔ բանակցի ճնշման և վախի պայմաններում։ Մենք դա նույնիսկ չենք էլ քննարկի: Բանակցությունն այլ բան է, բռնաճնշումները և հրահանգներ թելադրելը՝ այլ բան», – հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Արաղչին։
Նա նշել է, որ Իրանը ներկայումս խորհրդակցում է E3-ի հետ, ինչպես նաև առանձին՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ, հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա։
«Անցյալում ԱՄՆ-ը հարգանքի էր արժանանում Իրանի կողմից, երբ նա էլ իր հերթին հարգալից էր, և դրա փոխարեն բախվում էր դիմադրության, երբ որդեգրում էր սպառնալիքների լեզուն։ Յուրաքանչյուր գործողություն ծնում է նույն հակաազդեցությունը», – ընդգծել է Արաղչին։