Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:22 09-03-2025

Սիրիայում ցեղասպանություն է․ այն կարող է հասնել Թուրքիայի արևելյան մյուս հարևաններին. վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը գրում է․

«Սիրիայում ցեղասպանություն է։ Առաջիկայում այն կարող է հասնել Թուրքիայի արեւելյան մյուս հարեւաններին։ Այդպիսին է մեր տարածաշրջանի քաղաքական զարգացումների միտումը։ ԱՄՆ-ն իրեն դուրս է դրել մոլորակի անվտանգության առաջնային պատասխանատուի կարգավիճակից՝ վաղուց հայտնի աշխարհի գիշատիչներին թողնելով գործել ըստ սեփական հայեցողության։

Կարծես թե աշխարհը բեռնափաթում են իրենց համար ավելորդ դարձած բալաստից եւ առավել խոշորացնում շնաձկներին։ Ռուս-ուկրաինական եւ մյուս հակամարտությունները դադարեցնելու եւ "խաղաղության մասին" Թրամփի խոսույթը միայն շղարշ է՝ իր վարչակարգը պատասխանատվությունից իբրեւ թե ազատելու համար։

ԱՄՆ-ի այս տեսակ կառավարությանը բնորոշող պատկերն ինձ համար Աֆղանստանը լքող ԱՄՆ զորքի մի դրվագի հետ է կապված։ Եթե հիշում եք Քաբուլից թռչող ռազմական վերջին ինքնաթիռից կախվել էին երբեւէ գերտերությունների վրա հույս դրած աֆղանները։

Ի դեպ, գրառումս տգետ ու տխմար ռուսամոլների համար չէ։ Եւ նրանք ԱՄՆ-ի դեմքը ցույց տալու այս առիթից չփորձեն ոգեւորվել։ 1989 թ․ այդ նույն տեմպի մեջ ռուսներն էին լքում Աֆղանստանը ու միեւնույն պատկերն էր։

Վերադառնանք ցեղասպանությանը։ Նման իրավիճակներում երբեք չի գործում "ո՞ւր էիր աստված, երբ ցեղասպանում էին մի ողջ ժողովուրդ" հեծկլտոցը։ Աստված այնտեղ է, որտեղ գիտակցում ու կամք կա, պայքար կա ու ադեկվատ հատուցում։

Այս ամենը մենք ունենք հայ ժողովրդի խորքային մակարդակում, բայց չունենք կառավարության որակի մեջ։ Պետական իշխանությունը զավթված է անսկզբունք, տգետ, անձեռնհաս, բարոյազուրկ, ինտրիգան խառնամբոխի կողմից, ում վաղուց հավաքագրել ու իրենց հարճն է սարքել Մոսկվայում, Անկարայում, Բաքվում ու այլ մայրաքաղաքներում եղած իրապես քաղաքական իշխանությունները։

Աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման միայն մի ձեւ կա՝ ուժի կիրառումը։ Չմոռանանք՝ չնայած տված կորուստներին 1915 թ․ փրկվել են այն համայքները, որոնք դիմել են ինքնապաշտպանության։ Իսկ հաղթել են նրանք, ովքեր կարողացել են համախմբվել։ Սիրիայում առաջիկա օրերին նույնն է լինելու։

Կազմակերպված դիմադրությունը շատերի փրկության հնարավորությունը կդառնա, մյուսները կմորթվեն իբրեւ գառներ, ովքեր նայում էին իրենց ոչխար առաջնորդներին կամ իրենց հոտի պահապան կարգված արտաքին տիրոջ "գելխեղդ" շներին։

Մեր գործը մեր ոչխարներն են, գայլերն ու շները չեն։ Վերջիններս գործում են ըստ իրավիճակի ու հրահանգի։ Ոչխարներն են, որ ամենից վտանգավորն են ցեղասպանության մեխանիկայի շարժընթացն ապահովելու տեսանկյունից»։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը

Ձեզ գուցե հետաքրքրի