Ալմաթայի օդանավակայանում դանակով զինված տղամարդը փաստաթղթերի ստուգման ժամանակ պատանդ է վերցրել աշխատակցին։ Նա բռնել է նրա մազերից ու սպառնացել սպանել։ Այս մասին գրում է The New York Post-ը։
Ականատեսներից մեկն առաջարկել է իրեն փոխանակել պատանդի հետ և կարողացել է զինաթափել հարձակվողին։ Հանցագործին ոստիկանությունը բերման է ենթարկել։