Ներքին 1 տարի առաջ - 22:05 07-03-2025

Անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում հայ գերիների իրավիճակը. Գևորգյանի կոչը՝ ԵԽԽՎ նախագահին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ի Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է։

«Հունվարին բանաձև ընդունեցինք Գազայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ «Վեհաժողովը չի կարող ընդունել, որ այս հումանիտար ճգնաժամը ներկայացվի կամ դիտվի անխուսափելի կամ էլ դառնալ «նոր նորմա» »: Այսօր ձեզ եմ ներկայացնում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում (Լեռնային Ղարաբաղում) աղետալի իրավիճակը, ինչը փաստացի անտեսվում է միջազգային հանրության կողմից և դառնում «նոր նորմա»։ Հայերի էթնիկ զտումներից և հայկական հողերի օկուպացումից հետո Իլհամ Ալիևը շարունակել է հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը, որի նպատակն է բացառել նրանց վերադարձն իրենց պատմական հայրենիք։

Արդեն ավերվել են մի շարք հայկական եկեղեցիներ, հայոց պատմությանը նվիրված հուշահամալիրներ, մշակութային կենտրոններ, գրադարաններ և դպրոցներ, հարյուրավոր խաչքարեր։ Պղծվում են հայկական հոգևոր կենտրոնները, թալանվել են ավելի քան 30 արվեստի ու թանգարանային հավաքածուներ։ Շուրջ մեկ տասնյակ հայկական բնակավայրեր նույնպես ավերվել են։ Վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի ավելի քան 24 հազար հայ արդեն լքել է տարածաշրջանը։

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Ղարաբաղի հայերի` իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքն անկատար է մնում Բաքվում հայ գերիների նկատմամբ ընթացող խայտառակ դատավարությունների պատճառով։ Դա հոգեբանական բռնություն է հայերի նկատմամբ, որոնց ասում են՝ եթե ձեր ղեկավարները նման վիճակում են, պատկերացրեք, թե ինչ կլինի ձեզ հետ, եթե որոշեք վերադառնալ Ղարաբաղ։ Այդ մարդկանց Բաքվում դատում են առաջին հերթին այն պատճառով, որ հայ են, քրիստոնյա են։

Նրանց նվաստացնում են, որովհետև լինելով փոքր, բայց հպարտ ազգի առաջնորդներ՝ կարողացել են ավելի քան 30 տարի ապրել ազատ ու ժողովրդավարական հասարակության մեջ՝ դիմակայելով ավտորիտար Ադրբեջանին։ Նրանք չեն կորցնում իրենց արժանապատվությունն ու քաջությունը, ինչի համար էլ ենթարկվում են խոշտանգումների ու նվաստացման։

Արևմտյան նավթադոլարներով աճեցված ադրբեջանական ավտորիտար ռեժիմը փաստացի ոչնչացնում է հայկական քաղաքակրթության հետքերն Արցախում։ Սա 20-րդ դարի կեսերին Նախիջևանում սկսված Հայոց նոր ցեղասպանության շարունակությունն է։

Արցախում զարգացող աղետալի իրավիճակը վերացնելու համար նախատեսված միջազգային նորմերը, մեխանիզմներն ու ինստիտուտներն ընդհանրապես չեն գործում։ Ադրբեջանը միտումնավոր խախտում և անտեսում է միջազգային դատարանների որոշումները, իսկ միջազգային հանրությունը ակնհայտ անտարբերություն է ցուցաբերում 150 հազար հայերի` իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքների ապահովման խնդրի նկատմամբ։

Մեծ մտահոգություն պետք է հարուցի նաև այն, որ Բաքվում փակվում են բազմաթիվ միջազգային հումանիտար, իրավապաշտպան և լրատվամիջոցների գրասենյակներ։ Այսպես, ԿԽՄԿ-ն, ՄԱԿ-ի չորս գործակալություններ, Թրանսփարենսի Ինթերնեշնլը դադարեցնում են իրենց աշխատանքը, իսկ BBC-ի գրասենյակը փակվել է։

Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Արցախի հայերի վերադարձի թեման փակելու և տարածաշրջանային անվտանգության հետագա ապակայունացման համար նոր սադրանքներ նախապատրաստելու համար։

Խնդրում եմ աջակցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին և մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված իմ կոչին՝ անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում հայ գերիների հետ կապված իրավիճակը, հատուկ բանագնաց ուղարկել այնտեղ՝ Ադրբեջանի հետ քննարկելու նրա միջազգային պարտավորությունները և պարտադրելու նրան կատարել դրանք»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից