Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:40 06-03-2025

Առաջնային է ՀՀ պետական խոշոր ծրագրերում Ֆրանսիայի ներգրավվածությունը. փոխվարչապետ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում (MEDEF) կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տիգրան Խաչատրյանը մանրամասն անդրադարձ է կատարել ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական առաջնահերթություններին և այդ ուղղություններով գրանցած ցուցանիշներին, ինչպես նաև տնտեսության առանձին ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին։

Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող աշխատանքները։

Ընդգծելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ փոխվարչապետ Խաչատրյանը առաջնային է համարել ինչպես ՀՀ մասնավոր հատվածի, այնպես էլ պետական խոշոր ծրագրերի շրջանակներում ֆրանսիական ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը։ Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է, որ կառավարության կողմից գործադրվում են հետևողական ջանքեր՝ երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման, հայաստանյան ներդրումային միջավայրը ֆրանսիական ընկերություններին ավելի հասկանալի դարձնելու ուղղությամբ։

Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչները, անդրադառնալով իրենց գործունեության հիմնական ուղղություններին, պատրաստակամություն են հայտնել իրենց փորձառությունն ու գիտելիքները ծառայեցնել Հայաստանում տարբեր ձևաչափերով ներդրումային նախաձեռնությունների իրականացմանը:

Փոխվարչապետը մանրամասն անդրադարձ է կատարել նաև կազմակերպության ներկայացուցիչների կողմից բարձրացված մի շարք հարցադրումների, ինչպես նաև՝ համագործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ ներկայացված առաջարկություններին: Նախանշված գաղափարները առավել մանրամասն քննարկելու նպատակով կողմերը պայմանավորվել են առաջիկայում նախատեսել ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած առաքելության այց Հայաստան։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ