Ներքին 1 տարի առաջ - 17:50 06-03-2025

Երեխայիս դպրոցից հանելու եմ, բայց պատերազմը կշարունակվի․ Զովունու դպրոցում կրքերը չեն հանդարտվում 

Զովունու դպրոցում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր մեր խմբագրություն էր զանգահարել Կոտայքի մարզի Զովունի գյուղի Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներից մեկի մայրը, ով նշում է, որ տևական ժամանակ է Զովունի գյուղի դպրոցի տնօրենի ցուցումով՝ փոխտնօրեն Գեղանուշ Հակոբյանը օրեր առաջ վատ վերաբերմունք է ցուցաբերել իր 13-ամյա աղջկա նկատմամբ, նրան լացեցրել է, գոռացել վրան և հետապնդել երեխային, քանի որ իր և տնօրենի միջև լարվածություն կա:

Անուշ Զուրաբյանը նշեց, որ սեպտեմբերից իր աղջիկը բողոքում է փոխտնօրենի վատ վերաբերմունքից։
«Երեխաս լացում է, չի ուզում գնալ դպրոց։ Ես որոշել եմ՝ հանելու եմ երեխայիս այդ դպրոցից, բայց պատերազմը շարունակվելու է։ Իմ հետ խնդիր ունեն, թող իմ հետ լուծեն այդ խնդիրը։ Երեխայիս հետ ի՞նչ կապ ունեն։ Նրանք շատ վատ վիճակում են»,-ասաց մեր զրուցակիցը։

Անուշ Զուրաբյանը նշում է, որ իրեն զրպարտում են։

Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 10:45-ից մինչև 10:53-ը ընկած ժամանակահատվածում, անտեսելով Կոտայքի մարզի Զովունի գյուղի Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի դռնապահի «դասաժամի ընթացքում դրսում սպասելու և դպրոց մուտք չգործելու» պահանջը, մի կին մուտք է գործել դպրոց և բարձրաձայն, աշակերտների ներկայությամբ՝ անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել, հայհոյել և ծաղկեփնջով հարվածել է դպրոցի պահակին, այնուհետև նաև ուսուցիչներից մեկին։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին