Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:05 06-03-2025

Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը TikTok-ը գնել ցանկացողների շարքում է

Ճանաչված գործարար Ֆրենք ՄըքՔորթը երկուշաբթի հայտարարել է, թե Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է TikTok-ի ամերիկյան մասնաճյուղը ձեռք բերելու իր հայտին՝ որպես սոցիալական մեդիայի ոլորտում մասնագիտացած ռազմավարական խորհրդատու:
Օհանյանը համացանցում բիզնես գործունեության առաջամարտիկներից է, ով հիմնադրել է հայտնի Reddit հարթակը Վիրջինիայի համալսարանի իր սենյակակցի հետ: 2006 թվականին այն վաճառեց Conde Nast-ին, այնուհետև 2014 թվականին կրկին վերադարձավ ընկերություն որպես գործադիր տնօրեն՝ թափ հաղորդելու գործին:

Ալեքսիս Օհանյանը նաև ներդրումներ է կատարել մի շարք տեխնոլոգիական ընկերություններում, այդ թվում՝ Instacart-ում, Patreon-ում և OpenSea-ում:

«Նա մեծ փորձ ունի…, թե որտեղ էր սոցիալական մեդիան և, թե ուր է այն հասնելու»,- նշել է ՄըքՔորթը:

Ըստ ՄըքՔորթի՝ Օհանյանը կօգնի ամրապնդել Project Liberty-ի հայտը՝ TikTok-ի ամերիկյան ակտիվները գնելու համար, և որը նա անվանում է «ժողովրդի հայտ», որովհետև ծրագրում է հավելվածը գործարկել այնպիսի տեխնոլոգիայի հիման վրա, որը թույլ կտա օգտատերերին վերահսկել, թե ինչպես են իրենց տվյալներն օգտագործվելու և տարածվելու:

«Նա կարող է օգնել՝ ապացուցելու, որ մեր գործն արդյունավետ է, և աջակցել գործի սոցիալականացմանը»,- նշել է ՄըքՔորթը: «Մի կողմից, սա նախագիծ է, որն իր հիմքում ունի շատ բարդ տեխնոլոգիա: Հետևաբար, գործ ունենք հատուկ լսարանի հետ, երբ խոսքը վերաբերում է այդ տեխնոլոգիայի հիմնավոր լինելն ի ցույց դնելուն, կամ նեևրկայացնելու, թե ինչպես է այն աշխատում, և ինչու է անհրաժեշտ»:

Օհանյանի հավաստմամբ՝ ոգևորված է նախագծի վրա աշխատելու և մարդկանց փոխանցելու ավելի շատ վերահսկողություն՝ սեփական տվյալները կառավարելու համար։

Բեսբոլային Los Angeles Dodgers ակումբի նախկին սեփականատերը և նրա գործընկերները TikTok-ը գնելու հայտ են ներկայացրել այս հունվարի սկզբին․ մոտենում էր ԱՄՆ իշխանությունների կողմից սահմանված վերջնաժամկետը, երբ չինական ByteDance ընկերությունը պետք է ամերիկյան որևէ ընկերության վաճառեր իրեն պատկանող TikTok-ի ԱՄՆ-ում գործող մասը:

Հավելվածն այս հունվարի 19-ին կարճ ժամանակով փակվեց Միացյալ Նահանգներում՝ նրա գործունեությունն արգելող օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։ Սակայն այն վերստին սկսեց գործել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ, որը լրացուցիչ ժամանակ տվեց վաճառքն իրականացնելու համար։

Թրամփը 75 օրով հետաձգել է ԱՄՆ-ում TikTok-ի արգելքի կիրարկումը և հանձնարարել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին վերահսկել վաճառքի գործընթացը:

Տեսանյութերի հրապարակման աշխարհի ամենից ճանաչված հարթակներից մեկը գնելու հերթ է գոյացել, այդ թվում՝ ֆինանսների, տեխնոլոգիաների և ժամանցի ոլորտում գործող ընկերությունների կողմից:

Գնորդների շարքում է ներդրողների մեկ այլ խումբ՝ տեխնոլոգիական ձեռներեց Ջեսսի Թինսլիի գլխավորությամբ, և խմբի կազմում են YouTube-յան հայտնի ալիքի սեփականատեր MrBeast-ը (Ջիմի Դոնալդսոնը) և Վայոմինգից ձեռնարկատեր Ռեյդ Ռասները:

ՄըքՔորթի խոսքով՝ Սպիտակ տուն է ուղարկել TikTok-ը գնելու մասին լայնածավալ զեկույց, ներառյալ՝ տեղեկություններ իր ֆինանսական կարողությունների, տեխնոլոգիայի նկատմամբ իր մոտեցման և ազգային անվտանգության հարցերին առնչվող մոտեցումների մասին:

Ըստ Ֆրենք ՄըքՔորթի՝ չի բացառվում նաև, որ TikTok-ի սեփականատեր՝ չինական ByteDance ընկերությունն, ի վերջո, որոշի ԱՄՆ-ում փակել հարթակը, որից օգտվում է Միացյալ Նահանգների բնակչության կեսը, քան վաճառել այն։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում