Ուղիղ եթեր

Իշխանությունը թիրախավորում է ռազմագերիներին, որովհետև Բաքվի դրածոներ են․ հարցում

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 12:00 06-03-2025
Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների շինծու դատավարությունները, զուգահեռ խոշտանգվում են գերիների, իսկ Հայաստանի իշխանությունը նրանց հայրենիք վերադարձնելու կամ խոշտանգումները թույլ չտալու փոխարեն կարծես թե թիրախավորում է նրանց։

Նախօրենին Եռաբլուրում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ամեն ինչ աներ, որ գերի չընկներ։

«Դուք հետևում եք Բաքվում ընթացող դատավարությանը, թե ինչ հետևանք կարող է ունենալ Հայաստանի համար։ Երբ որ վերջերս իմ խոսույթում օգտագործեցի, որ պետք է գերի չընկնեին, փորձեցին ...Գերի չպետք է ընկնել, այն էլ այդպիսի մակարդակի ղեկավարության գերի ընկնելը Բաքվի դատավարության ընթացքում օգտագործվելու է Հայաստանի դեմ։ Ամեն ինչ պետք է արվեր, որպեզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու՞ է իշխանությունը թիրախավորում Բաքվում պահվող հայ ռազմագերիներին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ իշխանությունը սխալ է վարվում, այդպես Բաքվի շահերն է պահում։
«Ինչ ասեմ։ Անամոթ մարդիկ են, միջազգային ղեկավարներ կան, նրանք պիտի գլուխ բարձրացնեն։ Մենք փոքր մարդ ենք, մեկա Ալիևի վրա չի ազդում։ Մեր ղեկավարության թուլությունից ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա մեզանից կախված չէ։ «Դա էնքան խրթին հարց է։ Ոչ ես եմ որոշողը, ոչ էլ դուք։ Մեզանից չի կախված։ Չեմ գտնում, որ իշխանության ձեռքը հնարավորություն կա նման ինչ-որ բան անելու»,- նշեց նա։

«Իշխանությունը չի թիրախավորում»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ իշխանությունը Ադրբեջանի կողմից է։ «Որովհետև իրենք թուրքի հաճեր են, Անկարայի ու Բաքվի դրածո մարդիկ են։ Իրենք էս երկրի թշնամիներն են, ուզում եք, որ չձայնակցեն Բաքվում իրենց դաշնակիցներին»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:30 Միակ տղային քառօրյա պատերազմի ժամանակ էր կորցրել․ նոր մանրամասներ՝ Ծաղկահովիտի ողբերգական վթարից
16:00 Սրբազանը ճիշտ էր՝ ես սխալվեցի. ովքե՞ր կմիավորվեն նրա դրոշի տակ
20:39 Կանգնելու եմ վարչապետի կողքին ազատագրական շարժման ամբողջ ընթացքում. ՔՊ-ական պատգամավոր
23:45 Հանրային աղբանոցի եթերից կրկին հնչել է չհիմնավորված քարոզչության ու լկտի ստերի մի փաթեթ
21:25 Կիևյա՞ն, թե՞ Հրազդանի կամուրջ. «Յանդեքս»-ում Կիևյան կամուրջը վերանվանել են
21:30 Բաստիոն․ Քոչարյանն ու Սարգսյանն իրար հետ ավելի շատ հարցեր ունեն, քան Նիկոլ Փաշինյանի․ Էդմոն Մարուքյան
15:45 Հնամաշ գազելներ, քարուքանդ ավտոկայան․ Արմավիրից Երևան գնալ-գալը գլխացավանք է դարձել
23:04 Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը
15:52 Գավառում բախվել են Opel-ը և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ վիրավորները ոստիկաններ են
21:04 Ընձի հեչ մարդ չի կռնա արգելե, որ խոսամ, ես փոքրուց ճարպիկ եմ եղել. Սարիկ Մինասյան