Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 09:30 05-03-2025

Մարդկանց «գռփել-չռփելով» բյուջե են լցնում, հարստանում. վարորդները` նոր նախագծի մասին. հարցում

Կառավարության նոր որոշման համաձայն` խախտում կատարած վարորդը պարտավոր է վճարել տուգանքը նաև այն դեպքում, երբ համաձայն չէ խախտման հետ և վիճարկում է ոստիկանի արձանագրությունը դատարանում: Երբ դատարանը կորոշի, որ վարորդն անմեղ է, այդ դեպքում միայն նա պետությունից ետ կստանա իր տուգանքի գումարը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և վարորդների շրջանում հարցում իրականացրել, նրանց հարց ուղղելով. «Ձեր կարծիքով՝ ինչու են այս փոփոխությունն անում։ Դուք անձամբ կգնա՞ք մինչև վերջ, եթե ձեր նկատմամբ նշանակված տուգանքը կազմի, օրինակ, 10 հազար կամ 5 հազար դրամ»։

Հարցված բոլոր վարորդները բացասական կարծիք հայտնեցին նոր որոշման վերաբերյալ։ Շատերը նշեցին, որ չեն պատրաստվում վճարել տուգանքը, եթե համաձայն չեն դրա հետ։

«Առանց դրա էլ, հիմա էնքան անօրինական տուգանքներ են գրում, որ շիվարել ենք։ Եթե տենց էլ էղավ պարեկները րոպեն մեկ ակտ են գրելու, որովհետև հիմա էլ անօրինական ակտ են գրում, ասում ես` անօրինական, ասում ա` ես գրեմ, դու բողոքարկի։ Էդ արտոնությունն էլ, որ տվին պարեկին, էլ արդեն մենք չկան, պիտի մեքենա էլ չքշենք։ Շատ սխալ որոշում ա։ Ով կգնա դատարան 5000-ի համար, մի փաստաբանն էսօր ինչ արժի։ Էդ շատ վատ օրենք ա, թող մոռանան, հանեն»,-պատասխանեց վարորդներից մեկը։

Մեկ այլ վարորդ էլ ասաց, որ բնականաբար դատարաններն արդեն զգուշացված կլինեն, արդարացնեն, թե ոչ։

«Իրանք նենց են անում, որ կանխիկ վճարես, հետո որոշեն, քեզ արդարացնեն, թե չէ։ Ես նենց եմ պատկերացնում, որ դատարանն էլ արդեն ներքին կարգով ասած ա, որ պետբյուջեի հաշվին, եթե փող ա մտնում ի օգուտ պետբյուջեի խոսացեք, ոչ թե ժողովրդի»,- նշեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից