Օրակարգ․ Ռուբեն Վարդանյանի լավ օրերի ընկերները չկան, նրանք կարող էին ճնշել Ալիևին․ Գրիգոր Բալասանյան

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Գրիգոր Բալասանյանի զրուցել ենք Վաշինգտոնում կայացած Թրամփ-Զելենսկի սկանդալային հանդիպման ու դրա պատճառների, Ուկրաինային ամերիկյան աջակցության դադարեցման հետևանքների, տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի կողմից նոր էսկալացիա սանձազերծելու հավանականության, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունների, նրանց նկատմամբ գործադրվող բռնությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Գրիգոր Բալասանյանը նկատում է՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լավ օրերի ընկերներն այժմ չեն երևում, մինչդեռ նրանք կարող էին ճնշումներ գործադրել Ալիևի նկատմամբ՝ նպաստելով հայ պատանդների ազատմանը։

«Պետք է դիմել այն շրջանակներին, ովքեր անձամբ Ռուբեն Վարդանյանի հետ ունեն շատ ջերմ հարաբերություններ։ Խոսքը և՛ համաշխարհային հրեական կազմակերպությունների մասին է՝ հաշվի առնելով, որ վերջինիս կինը ծագումով հրեա է, հետևաբար հրեական կազմակերպությունները, ցանկության դեպքում իհարկե, կարող են զբաղվել Ռուբեն Վարդանյանի ճակատագրով, և՛ իհարկե Միացյալ Թագավորության թագավոր Կառլ 3-րդը՝ նախկին արքայազն Չարլզը, ում հետ լուսանկարները Ռուբեն Վարդանյանի կան համացանցում ու շատ ջերմ հարաբերություններ է ունեցել Ռուբեն Վարդանյանի հետ։

Հետևաբար կարելի է դիմել նրան, որ վերջինս Ռիչարդ Մուրի միջոցով փոխանցի Ադրբեջանի իշխանություններին, որ գոնե Ռուբեն Վարդանյանի ու մի քանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված որոշում կայացվի, ու նրանք ազատ արձակվեն։ Նրանք կարող էին ճնշել Ալիևին։

Թե ինչու չի արվում, թե ինչու Ռուբեն Վարդանյանի, էսպես ասած ես միշտ օգտագործում եմ, լայն օրերի ընկերները չեն երևում հրապարակում և ինչու է էս պահանջը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում, ես չեմ կարող ասել»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ պետք է ճիշտ քարոզչություն իրականացնել և բոլոր դռները թակել։

Միջազգայնագետը նկատեց նաև, որ նոր պատերազմի ռիսկն այս պահին մեծ է, քանի որ արևմուտքում Ադրբեջանին Հայաստանի դեմ նոր արկածախնդրության են դրդում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:48 Տիգրանի դեպքից հետո երեխեքին գետին մոտ չեն թողնում․ Մարմարիկում սուգ է
11:49 Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները. լրագրող
18:32 Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը պարզել են 2-րդ երեխայի սեռը
18:17 Մինչ ինձ նվաստացնում էին, ես զբաղված էի գործով՝ իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար․ Աննա Հակոբյան
17:34 16-ամյա աղջիկներ են մահացել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում քառանիվի ինքնավթարից
20:22 Թուրքիայում խուճապ է. Հնդկաստանի բոյկոտի պատճառով երկիրը կարող է 400 մլն դոլար կորցնել
19:04 Թաիլանդում ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել
21:10 Պահանջում եմ հարգել իմ իրավունքները, դադարեցնել սպառնալիքի զնդանում պահելու անմարդկային գործելաոճը․ Լիլիթ Աղեկյան
10:06 Փրկարարները Շենիկ գյուղի ջրանցքից քաղաքացու դի են հանել
17:04 Բոլոր մարդիկ մեղքով են ծնվում, ՀՀ քաղաքացիները՝ 15 մլն պարտքով