Մամուլ 1 տարի առաջ - 08:00 04-03-2025

Անդրանիկ Քոչարյանը ստորագրություն է պահանջում թիմակիցներից՝ զեկույցին ծանոթանալու համար․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանի փաստացի շանտաժները թիմի ներսում շարունակվում են: Պարզվում է, որ ամիսներ շարունակ Քոչարյանից տարբեր «խողովակներով» պահանջում են ներկայացնել 44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը, սակայն նա չի տալիս:

Հիշեցնենք, որ այդ զեկույցի հանրայնացման համար օրենքով նախատեսված բոլոր ժամկետները կրկնակի անգամ խախտվել են: Անդրանիկ Քոչարյանը պարզապես չի ներկայացնում այն ՀՀ Ազգային ժողով: «Ժողովուրդ» օրաթերթը Ազգային ժողովից տեղեկացավ, որ նախագահի անունով Անդրանիկ Քոչարյանը դիմում չի ներկայացնում:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ անգամ ՔՊ վարչության նիստի ժամանակ, երբ քննարկվել է հարցը, Նիկոլ Փաշինյանը հորդորել է իր անունից պահանջել զեկույցը, բայց Անդրանիկ Քոչարյանն անդրդվելի է: Տեղեկացանք, որ վերջերս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն է գնացել Քոչարյանի մոտ՝ պահանջելով տրամադրել զեկույցը, որ տեղեկանա, թե ինչ է գրված, եւ ՔՊ վարչություն գնա ներկայացնելու փաստաթղթի մասին: Սակայն Անդրանիկ Քոչարյանը նրան տվել է մի թուղթ՝ պահանջելով, որ ստորագրի այն մինչ փաստաթղթին ծանոթանալը, որպեսզի զեկույցի նախագծին ծանոթանալուց հետո տեղեկությունները չկիսի որեւէ մեկի հետ:

Գաբրիելյանը հրաժարվել է ստորագրել Քոչարյանի առաջարկած փաստաթուղթը՝ ասելով, որ իր ծանոթանալու նպատակը կուսակցական ընկերներին ներկայացնելն է, այլ ոչ թե գաղտնի ծանոթանալն ու տուն գնալը:

Այսպիսով, Անդրանիկ Քոչարյանը խորհրդավորության շղարշով է պատել զեկույցը եւ հրաժարվում է դրա նախագիծը տրամադրել որեւէ ՔՊ-ականի: Անգամ Նիկոլ Փաշինյանի միջամտությունը որեւէ արդյունք չի տվել. նա զեկույցը պինդ պահում է, քանի որ գիտի՝ հենց ներկայացրեց, կարճ ժամանակ անց իրեն կհեռացնեն ԱԺ-ից: Մենք փորձեցինք կապ հաստատել Քոչարյանի հետ, սակայն պատգամավորը մեր զանգերին չպատասխանեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում