Բաքվում ընթացող դատավարություններին զուգահեռ շարունակում են խոշտանգվել և բռնության ենթարկվել Արցախի նախկին ղեկավարները։ Համացանցում կադրեր են տարածվում, որոնցից պարզ է դառնում, որ Բաքվի բանտում բռնության է ենթարկվել նաև Բակո Սահակյանը․ ջարդել են նրա ատամները։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերից պարզ էր դարձել, որ խոշտանգվել է նաև Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ Բաքվում ռազմագերիների խոշտանգումը թույլ չտալու համար»։
Հարցվածների մեծ մասը նշեց, որ պետք է շարունակաբար դիմել միջազգային կառույցներին։
«Պետք է ավելի շատ բարձրաձայնել գերիների մասին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Բաքվում գերիների խոշտանգումը թույլ չտալու համար պետք է հեռացնել այս իշխանություններին։
«Դա թույլ չտալու համար պետք է մեր ղեկավար կոչվածին հեռացնել ու պատժել։ Ոչ միայն հեռացնել, այլ նաև անպայման պատժել»,- նշեց նա։ «Պետք է դիմել միջազգային կառույցներին»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները` տեսանյութում։