Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:13 02-03-2025

Երևանյան լոխոտրոն

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի և դրա ազատ ընտրության իրավունք։ Ասվում է անգամ, որ յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության։

-Ջհանդամը թե արդար ու գոհացուցիչ վարձատրություն չլինի,- մտածում է ամեն ինչ Արցախում թողած ու Հայաստանի Հանրապետություն տեղափոխվածս,- միայն թե աշխատանք գտնեմ։

Ու նայում եմ List.am-ի առաջարկած թափուր հաստիքները։

-Գոնե, պահակի աշխատանք գտնեմ սկզբի համար, մտածում եմ ու տնտղում։ Վեց հաստիք եմ գտնում։ Ընդ որում, անգամ այսպիսիք՝ մեկ օր գիշերային հերթափոխ, երեք օր տանը (սովորաբար, աշխատողն ազատ է լինում երեքի փոխարեն՝ երկու օր)։ Աշխատավարձն էլ՝ 130-160 հազար դրամ։

Խանդավառված զանգում եմ նշված հեռախոսահամարով։ Միանգամից ապշում եմ խոսող կնոջ տոնից (դեմ-դիմաց հանդիպելուց, արդեն ուզում եմ կոպտել՝ ծայր աստիճան անկիրթ ու ճղճղացող մեկն է․ մտածում եմ՝ ոչինչ՝ էդքան մարդու է պատասխանում, նրա՝ երբեմնակի անադեկվատությունը միանգամայն ներելի է)։

Սարյանի փոստի մոտ գտնվող շենքի առաջին հարկում է «Օֆիս»-ը։ Ասում եմ՝ այս ու այս հաստիքներից ցանկացածը։ Ասում է՝ հինգ հազար դրամ վճարեք։

Վճարում եմ, որի փոխարեն մի թուղթ է տալիս։ Ու սկսվում գրեթե մեկ տարի տևող անիմաստ սպասումը, որի ընթացքում մի քանի անգամ այցելում եմ նշված վայր։

Երիտասարդներ են գալիս ու գրանցվում։ Ի վերջո, ասում է՝ ու՞ր է թուղթը։ Ասում եմ՝ կորցրել եմ, բայց դա ի՞նչ կապ ունի։ Գոնե, Դուք հո շատ լավ եք հիշում ինձ։

Ասում է՝ նորից պետք է գրանցվել։ Նորից եմ վճարում հինգ հազարն ու ստանում թուղթը։ Տեղեկացնում է, որ առկա է երեք հաստիք և անցած անգամվա պես նշում է «հասցեները»։

Կրկնում եմ ասածս՝ ցանկացածը։ Անցնում է էլի մեկ ամիս, ու ես հասկանում եմ, որ փոքրամարմին ու ագրեսիվ այդ կնոջ բիզնեսը հենց իմ նման միամիտների դյուրահավատությունն է․ ու ակամայից հիշում եմ ԽՍՀՄ տարիներին թուրքմենական գյուղեր մեկնած գորիսեցի լուսանկարչին, որը գյուղից գյուղ էր գնում, իբր լուսանկարում գյուղի մեծ ու փոքրին, կանխավճար վերցնում։ Միայն թե․․․ ֆոտոխցիկն առանց ժապավենի էր։

Մեր իրականությունն արդեն այնքան է հարմարվել ցանկացած զավեշտին ու սրբապղծությանը, որ կարծես զարմանալի ոչինչ չկա (պադումայեշ)։ Բայց վիրավորական լինելուց զատ, այսպիսի վերաբերմունքը նաև պետք է որ քրեորեն պատժելի լինի։

Դա սովորական լոխոտրոն է։ Սակայն անգամ այսքանից հետո մտածում ես, որ նա հայ կին է, նաև ինչ-որ մեկի դուստրն է, ինչ-որ մեկի քույրն է, կինն է․․․

Չգիտեմ, բարդ է։

Կարեն Միրզոյան

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը