Տաջիկստանում սկսվել են խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Տեղական ժամանակով ժամը 06:00-ին ամբողջ երկրում բացվել են 3513 ընտրատեղամասեր:
Տաջիկստանում գրանցված յոթ կուսակցություններից վեցն առաջադրել են իրենց թեկնածուներին։
Հանրապետությունից դուրս քաղաքացիների համար ստեղծվել է 36 ընտրատեղամաս 28 երկրներում, այդ թվում՝ 5-ը՝ Ռուսաստանում՝ դեսպանատանը, ինչպես նաև Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Սանկտ Պետերբուրգում և Ուֆայում գլխավոր հյուպատոսություններում։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն այցելել է Դուշանբեի թիվ 15 ընտրատեղամաս, որտեղ քվեարկել է խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հայտնում է հանրապետության խորհրդարանի վերին պալատի նախագահ Ռուստամ Էմոմալիի մամուլի ծառայությունը։