Ներքին 1 տարի առաջ - 18:47 01-03-2025

Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի դատական համակարգի վերաբերյալ խնդիրները. Դատավորների միություն

Դեռևս 2024 թվականի հոկտեմբերին Քեյփ Թաունում տեղի ունեցած Դատավորների միջազգային միության (ԻԱՋ) համաժողովին ընդառաջ, անդամակցող 94 երկրների պատվիրակներին տրամադրվել է ՀՀ դատավորների միության դիրքորոշումը, և քննարկումների ժամանակ բարձրաձայնվել են Ադրբեջանի դատական համակարգի անկախության բացակայության, դատական համակարգի նկատմամբ քաղաքական լիակատար վերահսկողության, մարդու իրավունքների կոպիտ խախտումների, խոշտանգումների, պատերազմական հանցագործությունների, դատական համակարգի կոռումպացվածության, քաղաքական հետապնդումների, իրավապաշտպանների նկատմամբ ճնշումների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների եզրակացությունների վերաբերյալ հարցերը։ Այս մասին հայտնում է ՀՀ դատավորների միությունը։

«Փաստարկված կերպով բարձրաձայնվել է, որ ոչ միայն դատական համակարգը, այլև նույնիսկ այդ պետության դատավորների միությունն է գտնվում քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ։ Ոչ միայն չի գործում անկախ դատական համակարգ, այլև գեթ մեկ անկախ դատավոր չկա։

Այս համատեքստում, ադրբեջանական բանտերում և դատարաններում գտնվող հայ գերիների (Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուսների) նկատմամբ իրականացվող խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին հավաստի հաղորդումներն ու փաստարկներն ավելի են խորացնում և հաստատում բարձրաձայնված մտահոգությունները։

Մասնավորապես, հայ ռազմագերիների միջազգայնորեն ճանաչված իրավունքների, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումներն այնպիսի ծավալների են հասել, որ նվազագույն արդարադատության ակնկալիք բացակայում է։

Ի հավելումն, արդեն իսկ փաստագրված են խոշտանգումների և դաժան, անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումները։

ՀՀ դատավորների միությունը շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել այս խնդիրները միջազգային գործընկերների շրջանակում և հղել հասցեական հարցադրումներ՝ նպատակ ունենալով ապահովել արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանությունը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում