Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 10:45 01-03-2025

Թրամփ․ Զելենսկին դեռևս պատրաստ չէ խաղաղության․ The Hill

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, քանի որ նա ցանկանում է, որ ԱՄՆ-ն շարունակի աջակցել Ուկրաինային և օգնի նրան գերակա դիրք ստանալ բանակցություններում։ Այս մասին գրում է The Hill-ը։

Թրամփը նաև հավելել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է վերադառնա բանակցությունների, երբ իսկապես պատրաստ լինի խաղաղության։