Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:30 01-03-2025

Ինչո՞ւ Ավինյանի ընկեր Երեմյանի գերթանկարժեք «Լիվինգսթոնը» չեն վերադարձնում պետությանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի #հատիկառհատիկ օպերացիայով իշխանությունները հերթական անգամ հանրության աչքերին թոզ փչելու գործընթաց են սկսել։ Իրականում նա իր «սրտի» նորահայտ օլիգարխներից ոչինչ չի վերցնում ու հետ տալիս պետությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ օրերս Նիկոլ Փաշինյանը գրել էր․ «#հատիկառհատիկ Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 730 միլիոն դրամ»:

Թե Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող որ տարածքի մասին է խոսքը, անհայտ է, սակայն այս ամենի կուլմինացիան այլ է։ 2019 թվականին, երբ խոսվում էր հետհեղափոխական Հայաստանի փայլուն ապագայի մասին, Նիկոլ Փաշինյանը վանկարկում էր, որ հատիկ առ հատիկ ամեն բան հետ են բերելու, «ո՛չ մի մուկ, ո՛չ մի ձուկ չի պլստալու»։

Սակայն տարիներ անց ստացվեց այնպես, որ իշխանության «սրտի» որոշ օլիգարխներ հեշտ ու հանգիստ
«պլստացին»։ Այդ օլիգարխներից մեկն էլ Դավիթ Երեմյանն է, ով նույն 2019 թվականին (Փաշինյանի՝ «ամեն բան հետ բերելու» հայտարարության տարում), հանրության ճնշումներին դեմ գնալով, իշխանության հովանավորչությունը վայելելով, սեփականաշնորհեց պետական գույք հանդիսացող Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի մի հատվածը՝ բացելով այնտեղ գերթանկարժեք «Լիվինգսթոն» ռեստորանը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Տիգրան Ավինյանի ընկեր դարձած Դավիթ Երեմյանն արտոնյալ գործողություններով է աչքի ընկնում:

Իշխանությունը սկսել է պետական գնումներ կնքել հենց «Երեմյան Փրոջեքթս»-ի հետ, պետական պատվիրակությունների ճաշերը, ընթրիքները կազմակերպվում են «Երեմյան Փրոջեքթս»-ին պատկանող ռեստորաններում: Ինչ վերաբերում է խախտումներով կառուցված «Լիվինգսթոն» ռեստորանին, ապա Աննա Հակոբյանը բիզնեսմենների հետ ճաշկերույթ ունեցավ հենց այդտեղ, ՔՊ-ն իր դրամահավաքներից մեկը անցկացրեց «Լիվինգսթոն»-ում:

Ստացվում է, որ հատիկ առ հատիկ վերցված ապօրինի գույքն արդյունքում սեփականաշնորհվում է իշխանամերձ շրջանակի կողմից և մատուցվում իբրև «հաղթանակ նախկինների դեմ»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան