Ներքին 1 տարի առաջ - 11:30 28-02-2025

Հետամուտ ենք լինելու Սումգայիթի ջարդերի և մեր ժողովրդի դեմ մյուս հանցանքների միջազգային դատապարտմանը. «ՀայաՔվե»

37 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքի հայ բնակչությունը ենթարկվեց ցեղասպանության։ Ադրբեջանի իշխանությունների կազմակերպմամբ իրականացվեցին հայերի զանգվածային ջարդեր, որոնք աչքի ընկան իրենց առանձնակի դաժանությամբ։ Սումգայիթի մի քանի տասնյակ խաղաղ հայ բնակիչներ սպանվեցին, մի քանի հարյուրը ծանր վնասվածքներ ստացան, քաղաքի ամբողջ հայ բնակչությունը՝ մոտ 18000 մարդ, ամբողջությամբ տեղահանվեց և ստիպված եղավ հեռանալ Ադրբեջանից։

Այդ մասին ասվում է «ՀայաՔվե»-ի հայտարարությունում։

«Սումգայիթում պետական մակարդակով կազմակերպված հայերի ջարդերը ԽՍՀՄ շրջանակում համարժեք իրավական գնահատական չստացան, իսկ դրանց կազմակերպիչներն էլ որևէ պատասխանատվության չենթարկվեցին։

Անպատժելիության հետևանքով հետագայում նույն ձեռագրով հայերի դեմ զանգվածային ջարդեր հրահրվեցին 1990 թվականի հունվարին Բաքվում և Ադրբեջանի այլ շրջաններում: Ադրբեջանական ԽՍՀ ամբողջ հայ բնակչությունը` ավելի քան 400,000 մարդ, տեղահանվեց իր բնակության վայրերից և ստիպված եղավ հեռանալ ցեղասպան պետական կազմավորման տարածքից։
Անկախանալուց ի վեր Ադրբեջանը նոր մակարդակի է բարձրացրել հայության դեմ ատելության քարոզը, կազմակերպված ցեղասպան գործողությունները և ռազմական հանցագործությունները։ Այս ամենի կիզակետը 2023 թ․ սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ իրականացված զանգվածային ոճրագործություններն էին, որի հետևանքով զոհվեց Արցախի Հանրապետության մոտ 500 քաղաքացի, ևս 120 000-ը ստիպված եղավ տեղահանվելու իր հայրենի տներից և փախստական դառնալու սեփական հողում։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Խորհրդային Ադրբեջանի և նրան հաջորդած Ադրբեջանական Հանրապետության ցեղասպան, մարդատյաց գործողությունները` ուղղված իր, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքում բնակվող խաղաղ հայ բնակչության դեմ։ Մենք համոզված ենք, որ երկարատև խաղաղությունը մեր երկու ժողովուրդների միջև հնարավոր է միայն այս ցեղասպան գործողությունների ճանաչման և դատապարտման, դրանից տուժած խաղաղ բնակչության նյութական և բարոյական փոխհատուցման դեպքում, ինչպես նաև Արցախի Հանրապետության ինքորոշման իրավունքի ճանաչման և նրա բնակչության անվտանգ վերադարձի պայմաններում։ Մենք վճռականորեն հետամուտ ենք լինելու մեր ժողովրդի դեմ կատարված բոլոր ոճրագործությունների դատապարտմանը և դրանցից տուժածների համար արդարության վերականգնմանը։

Մինչ այդ, ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի բոլոր անմեղ զոհերի հիշատակը և սգում նրանցից յուրաքանչյուրի համար»։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ

Ձեզ գուցե հետաքրքրի