Ներքին 1 տարի առաջ - 09:32 28-02-2025

Կոտայքում հայր և որդի խոչընդոտել են քննիչի աշխատանքը` «Նեֆտոգրուպ» ՍՊԸ-ի գազալցակայանում. նրանք ձերբակալվել են. shamshyan.com

Փետրվարի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի 6/1 հասցեում գտնվող «Նեֆտոգրուպ» ՍՊԸ-ի գազալցակայանում կատարվող դեպքի վայրի սկզբնական զննության ընթացքում քննիչը ցանկացել է մտնել գազալցակայանի աշխատասենյակ՝ զննությունը շարունակելու, սակայն հայր և որդի՝ Երևանի բնակիչներ 32-ամյա Էրիկ Հ․-ն և 58-ամյա Արսեն Հ․-ն, խոչընդոտել են կատարվող քննչական գործողությանը, շուրջ երեք ժամ չեն բացել նշված աշխատասենյակի դուռը՝ այդ կերպ միջամտելու միջոցով խոչընդոտելով քննիչի՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանը:

Նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով փետրվարի 24-ին հայր և որդի Հ․-երը Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի 6/1 հասցեում գտնվող «Նեֆտոգրուպ» ՍՊԸ-ի գազալցակայանից ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Հիշեցնենք, որ 2024թ․ հունիսի 6-ին պայթյուն և խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գազալցակայանում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով խոշոր հրդեհ էր բռնկվել։

Եղել են վիրավորներ, այրված ու մոխրակույտի վերածված ավտոմեքենաներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի