Ներքին 1 տարի առաջ - 18:11 27-02-2025

էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են տեխնոլոգիական ոլորտի համագործակցության հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին:

Գևորգ Մանթաշյանը նորանշանակ դեսպանին ներկայացրել է նախարարության գործունեությունն ու ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, անդրադարձել է հայաստանյան ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, պետություն-մասնավոր գործընկերության հենքով իրականացվող «Ինժեներական քաղաք» ծրագրին, երկրում իրենց գործունեությունը ծավալող անդրազգային ոլորտային խոշոր ընկերություններին, ներդրումային քաղաքականության զարգացմանը խթանող պետական նախաձեռնություններին և այլն:

Դեսպանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի հետ իրականացվող համատեղ ծրագրերը, անդրադարձել է երկրում տեխնոլոգիական ոլորտի դինամիկ աճին՝ ընդգծելով Հայաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու Էստոնիայի հետաքրքրությունն ու կամքը:

Կողմերը քննարկել են նաև թվայնացման, էստոնական ընկերությունների հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և փոխգործակցության ամրապնդմանը նպաստող մի շարք այլ հարցեր: Ձեռք են բերել պայմանավորվածություններ հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին